ՔՊ-ում հաշտ չեն, որ Տիգրան Ավինյանը լինի նորից իրենց թեկնածուն․ Ստեփանյան
ՆերքաղաքականԸստ մամուլում տարածված լուրերի՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ամենամեծ մրցակիցը շարունակում է մնալ ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, որը հավակնում է լինել հաջորդ քաղաքապետը: Նման խոսակցություններ եւ դրանից բխող խմորումներ կա՞ն քաղաքապետարանում, «Իրավունք»-ը հետաքրքրվեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ։
— Ես էլ եմ տեսել տարբեր լրատվականներում նման լուրեր: Թող փորձեն, խնդիր չկա, բայց ես վստահեցնում եմ Ձեզ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չկա այն անձնավորությունը, ով կարող է Տիգրան Ավինյանին փորձել իր կամքին հակառակ պոկել քաղաքապետի փոքրամասնության աթոռից։
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններին, ապա ասեմ, որ ընդամենը տարիուկես կամ երկու տարի է մնացել հերթական ընտրություններին։ Չնայած՝ միանշանակ կարծում եմ, որ կգնան արտահերթ ընտրությունների։ Իրենց ներքին խոհանոցում, ես վստահ եմ, որ Տիգրան Ավինյանը կռիվ է տալու, որ նորից ինքը դառնա թեկնածուն, բայց այնտեղ ուրիշ խմորումներ են գնում։ «Քաղաքացիական պայմանագրում», այսպես ասած, հաշտ չեն, որ Տիգրան Ավինյանը լինի նորից իրենց թեկնածուն: Բայց ես վստահ եմ՝ ինքն իրենց մեջ ավելի ուժեղ է, քան ովքեր ցանկություն ունեն առաջադրվելու։
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ