Կգա այն ժամանակը, որ ես շատ ավելի ճշմարտությունների մասին կխոսեմ․ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին Նարեկ Կարապետյանը պատրաստ է գնալ ընտրության, ցավդ էլ տանեմ, բայց դա հո դուել չէ, որ ասես՝ դավայ ժամ ու տեղ ասեք՝ գնանք կռվենք. Թարվերդյան Քաղաքական երեսպաշտությունն ու կեղծավորությունն իսկապես սահմաններ չունեն․ Դանիելյան «Միացյալ Հայաստան»-ն է՞լ Կարապետյանի համար «ճիշտ» ընդդիմություն չէ Ո՞վ ասաց՝ «ԹՐԻՓՓ»-ը կյանքի կկոչվի, ավելի ձեռնտու կլիներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կյանքի կոչումը․ Մաթեւոսյան ՔՊ-ում հաշտ չեն, որ Տիգրան Ավինյանը լինի նորից իրենց թեկնածուն․ Ստեփանյան Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում Փաշինյանը բաց է թողել «ջինը շշից»․ ինչո՞ւ է սկսել նախընտրական արշավը. Բադալյան Վազգեն Սարգսյանի մասին հուշեր կիսած Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները․ Աշոտյան Ո՞վ է տնօրինելու քաղաքացիների անձնական տվյալները․ Միգրացիայի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել

Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

Սպորտ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներ անհաջող մեկնարկեցին։

 

74 կգ քաշային Նարեկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում ուժերը չափեց Ինալբեկ Շերիևի հետ և պարտություն կրեց։ Պարտությամբ սկսեց նաև 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը մեկնարկում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսմայիլ Խանիևին։

 

Եթե հայ ըմբիշներին հաղթած մրցակիցները հաջողությամբ հաղթահարեն հաջորդ փուլերն ու դուրս գան մրցաշարի եզրափակիչ, Հարությունյանն ու Ալիխանյանը կսպասեն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ. քիչ անց մրցագորգ դուրս կգա 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։

Աղբյուրը՝ Armsport.am:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ