Վազգեն Սարգսյանի մասին հուշեր կիսած Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները․ Աշոտյան Ո՞վ է տնօրինելու քաղաքացիների անձնական տվյալները․ Միգրացիայի ծառայությունը պարզաբանում է ներկայացրել Ինչ է թաքնված Խորեն Լեւոնյանի ասպետական թիկնոցի հետեւում Նոյեմբերի 1-ից Երևանում շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս ԹՐԻՓՓ-ի անվան տակ Հայաստանին ներկայացվածը բոլորովին այլ փաստաթուղթ էր․ Էդգար Ղազարյան Հորոսկոպ հոկտեմբերի 31-ի համար. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Հաշմանդամություն ունե՞ք. 30 տարեկանում կենսաթոշակի համար բավական է 5 տարվա աշխատանքային ստաժ, կենսաթոշակը՝ առնվազն 46 000 դրամ Չեմ հավատում, որ Սամվել Կարապետյանը ճիշտ ընկալումներ ունի ընդդիմության մասին․ Հարությունյան «Նորատուսցի Ալիկը» սպառնացել է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի ծնոտը պոկել. գործը դատարանում է Այդ ե՞րբ է պետականություն գաղափարը մտահոգել փողոցով եւ փողոցից եկածներին...

Երևանում կայացած COP17-ում շուրջ 50 որոշում է ընդունվել․ Մաթևոսյանն ամփոփել է արդյունքները

Տնտեսություն

Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում։ Այս մասին COP17-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց анՄաթևոսյանը` հավելելով, որ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։

«Խոսքը նաև այն հարցերի մասին է, որոնց հաստատմանն ու ընդունմանը երկար ժամանակ սպասում էին, որոնց ուղղությամբ բազմաթիվ փորձեր էին արվել, և որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել։ Պատկերացրեք՝ լիովին հնարավոր էր, որ այդ հարցերն այդպես էլ չհաստատվեին»,- ասաց Մաթևոսյանը։

Համաժողովի նախագահի խոսքով` աշխատանքների ընթացքում բազմաթիվ գործընթացներ են իրականացվել, որոնք տեսանելի չեն հանրությանը։ Մաթևոսյանը, անդրադառնալով կենսաբազմազանության պահպանությանն ու այդ ուղղությամբ ընդունված որոշումներին, նշեց, որ քննարկված բոլոր հարցերն այս կամ այն կերպ առնչվում են կենսաբազմազանությանը։

«Եթե քննարկում ենք բյուջետային հարցերը, որոնք, հավանաբար, հանրության համար ամենաքիչ հետաքրքրություն ներկայացնող թեմաներից են, միևնույն է, դրանք նույնպես ծառայում են կենսաբազմազանության պահպանության նպատակին։ Դրանք անհրաժեշտ են համապատասխան կառույցների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար»,- հավելեց նախարարը։

Նշենք նաև, որ COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։

 

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում էր Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ