Լեհաստանում իրավիճակը սկսել է պետական հեղաշրջում հիշեցնել. ոստիկանությունը շրջափակել է ՍԴ-ն
Քաղաքական ճգնաժամի սրման ֆոնին ոստիկանությունը շրջափակել է Սահմանադրական դատարանի շենքը, իսկ նրա կայքում տեղադրվել է հայտարարություն, որով կասեցվում են նախագահ Բոգդան Շվեցկովսկու և նրա տեղակալի լիազորությունները։
Նախագահ Կարոլ Նավրոցկին կրճատել է Սենեգալ կատարած իր այցը և վերադառնում է Լեհաստան։
Ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին մեղադրել է կառավարությանը «Դատարանը զավթելու» մեջ և զգուշացրել է երկիրը ոստիկանական պետության վերածելու ռիսկի մասին։
Մյուս կողմից, վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ օրենքի գերակայության վերականգնումը կառավարության պատասխանատվությունն է, նույնիսկ եթե գործընթացը ցավոտ է։
Կոնֆլիկտը շարունակվում է 2023 թվականից և սրվել է նոր դատավորների նշանակման պատճառով. նախագահը հրաժարվել է ընդունել խորհրդարանի կողմից ընտրված վեց թեկնածուներից չորսի երդումը։