ԱԻ-ով համալրված ռուսական «Գերան-5» ռեակտիվ անօդաչները կարող են զարգացնել մինչև 1000 կմ/ժ արագություն. Փորձագետ «Հրապարակ»․ ՔՊ-ի «գլադիատորը» «Ժողովուրդ». Ի՞նչ ունի «ուժեղ» պատգամավոր Անուշավան Մանուչարյանը «Փաստ». Իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Լեհաստանում իրավիճակը սկսել է պետական ​​հեղաշրջում հիշեցնել. ոստիկանությունը շրջափակել է ՍԴ-ն «Հրապարակ»․ Ով կփոխարինի թոշակի գնացող Արա Աբրահամյանին «Ժողովուրդ». Ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը «Փաստ». Հայաստանում գործարար համայնքը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում Ավելի ու ավելի դժվար է դառնում եվրոպացիներին բացատրել, թե ինչու պետք է աջակցեն Ուկրաինային. Կալլաս Վերջին 48 ժամում ԱՄՆ զինված ուժերը աննախադեպ օդային փոխադրում են իրականացրել դեպի Մերձավոր Արևելք

«Ժողովուրդ». Ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նորաթուխ պատգամավոր Տիգրան Գալստյանը, որը մինչ խորհրդարան մտնելը հանրային լայն ճանաչում չուներ, նախօրեին ԱԺ-ում հայտնվեց իրարանցման կենտրոնում։ Եթե մինչ այս նա աչքի չէր ընկնում քաղաքական ակտիվությամբ կամ հանրային հնչեղ ելույթներով, ապա խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ, կարծես, որոշել էր լրացնել այդ բացը՝ ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվելով։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ իրավիճակն այնքան էր թեժացել, որ խորհրդարանի անվտանգության աշխատակիցները՝ ՊՊԾ ծառայողները, դժվարությամբ էին կարողանում «զսպել» Գալստյանին։ Վերջինս, ըստ միջադեպի տեսագրություններում երևացող դրվագների, շարունակ փորձում էր մոտենալ ընդդիմադիր պատգամավորներին և կրկին հարձակվել նրանց վրա։ ՊՊԾ աշխատակիցները նրա թևերն էին «պահում»:

Ստացվում է՝ խորհրդարանի ամբիոնից ու նիստերի դահլիճից հեռու, պատգամավորական մանդատը մի կողմ դրած, նորաթուխ ՔՊ-ականը նախընտրել էր ուժի լեզուն։

Իսկ ո՞վ է Տիգրան Գալստյանը, որի անունը մինչ այս լայն հանրությանը գրեթե ծանոթ չէր։

Գալստյանը ծնվել է 1977 թվականի ապրիլի 2-ին Աշտարակում։ 1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի լեյտենանտ է։ 2006 թվականին ավարտել է Հայաստանի պետական ագրարային համալսարանը։

Նրա աշխատանքային կենսագրությունը նույնպես առանձնապես երկար չէ։ 2008-2026 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տրանսպորտի տեղամասի պետ։ 2019-2026 թվականներին զբաղվել է նաև անհատ ձեռնարկատիրական գործունեությամբ՝ «Տիգրան Գալստյան» ԱՁ-ի միջոցով։

Քաղաքական դաշտում Գալստյանը հիմնականում գործունեություն է ծավալել Աշտարակում։ 2002-2021 թվականներին եղել է Աշտարակ քաղաքի ավագանու անդամ, իսկ 2021-2026 թվականներին՝ Աշտարակ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Այսինքն՝ կրկին մի քանի տող կենսագրականով պատգամավորը ԱԺ-ում բռունցքները գործի դնելու համար:

Այսպիսով՝ երկար տարիներ տեղական ինքնակառավարման համակարգում աշխատած, հանրապետական մակարդակում հանրությանը գրեթե անհայտ գործիչը խորհրդարան հասնելուց հետո իր մասին առաջին լայն արձագանքն ապահովեց ոչ թե քաղաքական դիրքորոշմամբ, օրենսդրական նախաձեռնությամբ կամ հրապարակային խոսքով, այլ ընդդիմադիրների հետ ծեծկռտուքի մասնակցությամբ։

Թե ինչու՞ է նորաթուխ պատգամավորը խորհրդարանական աշխատանքի փոխարեն նախընտրել բռունցքների լեզուն, մնում է հարց։ Բայց մի բան ակնհայտ է. պատգամավորական մանդատը օրենսդիր մարմնում աշխատելու, ոչ թե անձնական հաշիվներ պարզելու արտոնություն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ