Ավելի ու ավելի դժվար է դառնում եվրոպացիներին բացատրել, թե ինչու պետք է աջակցեն Ուկրաինային. Կալլաս
ՄիջազգայինԱվելի ու ավելի դժվար է դառնում եվրոպացիներին բացատրել, թե ինչու պետք է աջակցեն Ուկրաինային: Բոլորը հոգնել են այս պատերազմից. նման «ինքնախոստովանական ցուցմունքով» է հանդես եկել ԵՄ գլխավոր դիվանագետը։
Կայա Կալլասը Մոնրեալում կայացած գագաթնաժողովում խոսել է եվրոպական հանրության տրամադրության մասին։ Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ մտադիր է հասնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցության մեծացմանը և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Հատուկ դատարանի և Պահանջների հանձնաժողովի միջոցով։ Իր նախորդ խոսքը եթե մեկնաբանենք, նշանակում է, որ Կալլասն այդպիսով դեմ է գնում Եվրոպայի բնակչության մեծամասնությանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ