Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինային զենք մատակարարող գործարանում Նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ․Աղազարյանը Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարության վերաբերյալ «Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ աթոռն ու շիշը ԱԺ-ում վերածվում են ԱԹՍ-ի․ ԶԱՐՄԱՆՔ Թրամփ. ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի ԱԺ ընտրապայքարում հյուծված թռչող կովին է տարել արածելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կրեմլ. Բոլոր կողմերը ձգտում են վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, սակայն եվրոպական աջակցությունը ձգձգում է այն

Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան

Ներքաղաքական

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգեւորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ դրա արդյունքում հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այս շաբաթ հրավիրած նիստում քվեարկությամբ հաստատել է աշխատակարգը։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նիստի ընթացքում ներկայացրել է հանձնաժողովի աշխատակարգի հաստատման, նիստերի անցկացման (բաց կամ փակ), ժամկետների եւ հրավիրյալների մասնակցության հետ կապված հարցերը: Նրա խոսքով՝ հանձնաժողովն իրավունք ունի հրավիրել պետական պաշտոնյաների, մասնագետների եւ փորձագետների, իսկ փակ նիստերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները եւ եզրակացությունները հրապարակվում են գործունեության ավարտին՝ օրենսդրությանը համապատասխան:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ։

— Կարծես թե, Նիկոլ Փաշինյանը հետ է քաշվում եկեղեցու դեմ արշավից։ Հոգեւորականների հետ կապված վերջին չորս, թե հինգ դատական գործընթացում իշխանությունը կամ նրանք, ովքեր եկեղեցուն դատի են տվել, պարտվել են։

Ինչ վերաբերում է Ձեր նշած հանձնաժողովին, ինչպես ասում են՝ ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով։ Եթե դա էլ, իսկապես, ջրվեց, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական ուժերի հարաբերակցությունը առարկայապես գնահատել է եւ հասկացել, որ եկեղեցու դեմ սուր ճոճելն իր համար կարող է իշխանություն արժենա։

Եկեղեցու եւ Վեհափառի փոփոխության շահառուները մեկն Ադրբեջանն է՝ այն Ադրբեջանը, որը դեռեւս այս կամ այն ձեւով Մեծ Բրիտանիայի կառավարման ներքո է, բայց հիմա փոխվում է։ Մյուսը Թուրքիան է, որը դեռ Բրիտանիայի հետ է, եւ Վատիկանը, որը գլոբալիստական կառույց է։ Այս երեք շահառուներն այսօր պարտվող դաշտում են։

Փաստորեն, Փաշինյանը սա արձանագրել է եւ, ըստ այդմ, կարծում եմ՝ որոշակի հետեւություններ է անում։ Իսկ եթե, օրինակ, ուժերի հարաբերակցությունը փոխվեց եւ քնեցինք, զարթնեցինք, պարզեց, որ գլոբալիստները հաղթում են Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին, հաջորդ օրվանից Նիկոլը դառնալու է ամենաթունդ գլոբալիստներից մեկը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ