Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ աթոռն ու շիշը ԱԺ-ում վերածվում են ԱԹՍ-ի․ ԶԱՐՄԱՆՔ Թրամփ. ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի ԱԺ ընտրապայքարում հյուծված թռչող կովին է տարել արածելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կրեմլ. Բոլոր կողմերը ձգտում են վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, սակայն եվրոպական աջակցությունը ձգձգում է այն Միրզոյանի լեոպոլդական ջանքերն ի չիք դարձան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 30-ին ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան «Երեմյան», «Արզնի կաթ» և «Բոնիլատ»․ թթվասերի նմուշներում շեղումներ են արձանագրվել. Պիպոյան

ԱԺ ընտրապայքարում հյուծված թռչող կովին է տարել արածելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՀՈԳԵՀԱՐԱԶԱՏ ԱՐՈՏԱՎԱՅՐ

(ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ ԱՄՆ ՄԵԿՆԵԼՈՒ՝ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱԼՈՒ ՊԱՏՐՎԱԿՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների՝ Թաթոյանը ԱՄՆ է մեկնել ոչ թե դասախոսություններ կարդալու, այլ ԱԺ ընտրապայքարում հյուծված թռչող կովին է տարել արածելու։

 **

ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՈՒ ՄԻ ԿՈՂՄ ԴՐԵՑ

(ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔՊ-ԻՆ, ԻՐ՝ ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ՆԻԿՈԼԻՑ ՆԵՂԱՑԱԾ ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես էլ ձեր անդոնը չե ՜մ։

**

ՔԱՅԼ ՁԻՈՎ

(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԹԵ՞ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է ՈՒՂՂՎԱԾ ԵՂԵԼ, ԱՅԼ ԱԼԻԵՎԻՆ, ԿԱՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների՝ Նիկոլի տվյալ պահի գործունեությունը հիմնավոր տեղավորվում է « Ալո, քեզ եմ ասում, Բլո, դու լսիր» ասացվածքի շրջանակներում։

**

ՍԵՎԱԿԱԲԱՐ

(ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ԹՈՂ ԳՆԱՆ ԳԼՈՒԽՆԵՐԸ ՊԱՏԻՆ ՏԱՆ, ԷՆՔԱՆ ՄԻՆՉԵՎ ՀԱՍԿԱՆԱՆ»

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՐԵՆՑ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

 Խոստանում ենք բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:

Ինչի՞ համար. էլի՛ պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ:

**

ՊԱՇՏՈՆԸ ԱՐԱՄՈՒՍԻ ԳԱԶԱ՞Ր Ա

(ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԱԽՔ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՏՐՏՆՋԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Զբաղվածության պետական ծառայությունից հորդորում են Արմեն Գրիգորյանին  հետեւել իր քեռի Մոսիի օրինակին՝ հարմարվել պաշտոնաթողության «Արամուսի գազարին», որքան էլ ցավոտ լինի։

**

ՏԱՇԻՐՅԱՆ ՕՐԵՐԻ ԽՐՈՆԻԿԱ

(ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՐ․ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանն» իրականացրեց «ընտրակաշառք բաժանիր, որ կրվես» ընտրական օպերացիան։

**

«ՈՒԺԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ»՝ ՀՅԴ-ԱԲԱՐ

ԹՐԻՓ-ին կողմ ըլլալով՝ դեմ կքվեարկենք։

**

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

(ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՍԱՐԻԿԻ՝ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ աշխատակազմից հայտնում են, քանի որ ՔՊ-ն Ուկրաինական «Սլուգա նառոդա» նույն գաղափարախոսությունն ունեն, իշխանությունները որոշել են պետռեգիստրում ՔՊ-ն անվանափոխել՝ «Սլուգա Նիկոլ»-ով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ