«Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Գոռավանցի հայտնի օրենքով գող հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդուն Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են եւ մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական ենթամշակույթին հարելու եւ շորթում կատարելու համար։ Նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել։
Գոռ Պետրոսյանը կրիմինալ պատմության մեջ ներգրավվել է ոմն Կարապետ Ղազարյանի միջնորդությամբ, երբ վերջինիս բարեկամը խնդիր է ունեցել մեկ այլ անձի հետ՝ պարտքի պատճառով։ Գոռը խոստացել է միջամտել ու հարցը լուծել եւ դրա դիմաց Ռոբերտից պահանջել է 3 հազար 500 դոլար։ Այդ գումարը ստացել է ոչ թե կանխիկ, այլ Ռոբերտի օգտագործած մեքենան 3 հազար 500 դոլարով ավելի էժան գնելով։
Կարապետ Ղազարյանի նկատմամբ էլ է մեղադրանք առաջադրվել․ նրան մեղադրում են պարտքի հարցը լուծելու առաջարկ անելու եւ քրեական ենթամշակույթի նպատակներն իրականացնելու մեջ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում