Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր Իսրայելական նավը խորտակվել է Սև ծովում (Տեսանյութ) «Կայա Կալլասը Եվրամիության պատմության մեջ ամենամեծ սխալն է». Berliner Zeitung Ռուսական հրթիռային հարձակումից հետո Դնեպրոպետրովսկն ամբողջությամբ մթության մեջ է ընկղմվել 13 թիվը, սև կատուներն ու հայելիները․ ինչու ենք վախենում սնահավատությունից «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Բա ընկեր Աղվանի պարտքը Նարեկի կողքին լինելը չէ՞ր «Ժողովուրդ». 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց Ռուսական հրթիռները Կիեւում խոցել են Դարնիցկյան կամուրջը «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Ժողովուրդ». 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անսպասելի վերադարձը հանրային օրակարգ՝ Հոկտեմբերի 27-ի գործի նոր մանրամասներով, և Նիկոլ Փաշինյանի՝ հաջորդած հանձնարարությունը նոր հարցեր են առաջացնում։ Արդյո՞ք սա ազդակ է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում։

Տարիներ շարունակ հանրային ուշադրությունից հեռու մնացած Գագիկ Ջհանգիրյանը հանկարծ հայտնվեց տեսադաշտում՝ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործի վերաբերյալ հայտարարություններով, որոնք վերաբերում են ոչ միայն տարիներ առաջ տեղի ունեցած ողբերգությանը, այլև դրա չպարզաբանված հանգամանքներին։

«Ժողովուրդ»-ը նկատել է, որ նախկին զինվորական դատախազի խոսքում առանձնահատուկ ուշադրության արժանի է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Ջհանգիրյանը հիշատակել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերվա բանակցությունները՝ Քոչարյանի, Նաիրի Հունանյանի և նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի մասնակցությամբ։ Նա նաև հարցեր է բարձրացրել Հունանյանի և մյուս դատապարտյալների՝ դատարան չհասած վերաքննիչ բողոքների վերաբերյալ։

Սրանք պարզապես հին պատմության դրվագներ չեն, եթե դրանց հիմքում կան փաստաթղթեր ու ստուգման ենթակա տեղեկություններ։ Դրանք կարող են նորից օրակարգ բերել այն հարցը, որը տարիներ շարունակ հետապնդել է Հոկտեմբերի 27-ի գործը՝ արդյո՞ք հայտնի են եղել բոլոր հանգամանքները, և արդյո՞ք ամբողջությամբ պարզվել է հնարավոր պատվիրատուների հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթին իշխանական աղբյուրներից փոխանցում են, որ Հոկտեմբերի 27-ի գործի որոշ դրվագներ առաջիկայում նոր քննության առարկա կդառնան, իսկ արդյո՞ք դրանց ուսումնասիրությունը կարող է անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի շուրջ քաղաքական ու իրավական նոր հետապնդման, ցույց կտա ժամանակը։

Ջհանգիրյանի բարձրացրած հարցերի առանցքում երեք հանգամանք է՝ վերաքննիչ բողոքների ճակատագիրը, Հոկտեմբերի 27-ի գիշերվա բանակցությունների բովանդակությունը և հնարավոր նախնական տեղեկությունների փոխանցումը անվտանգության մարմիններին։

Եթե այս հարցերի վերաբերյալ ի հայտ գան նոր փաստաթղթեր կամ վկայություններ, դրանք կարող են էական նշանակություն ունենալ գործի չպարզաբանված դրվագների ուսումնասիրության համար։ Իսկ, եթե փաստերը չհաստատվեն, դա նույնպես պետք է հստակ արձանագրվի։

Քաղաքական առումով, սակայն, արդեն իսկ ակնհայտ է, որ Հոկտեմբերի 27-ի թեման կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում, և Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ նոր հարցադրումները կարող են շարունակվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ