Վենսը հասկացավ, բացի Ռեզայիից, ուրիշ ոչ մեկի հետ իմաստ չունի բանակցել. Իրանական աղբյուր Իսրայելական նավը խորտակվել է Սև ծովում (Տեսանյութ) «Կայա Կալլասը Եվրամիության պատմության մեջ ամենամեծ սխալն է». Berliner Zeitung Ռուսական հրթիռային հարձակումից հետո Դնեպրոպետրովսկն ամբողջությամբ մթության մեջ է ընկղմվել 13 թիվը, սև կատուներն ու հայելիները․ ինչու ենք վախենում սնահավատությունից «Հրապարակ»․ Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել Բա ընկեր Աղվանի պարտքը Նարեկի կողքին լինելը չէ՞ր «Ժողովուրդ». 27 տարվա լռությունից հետո Ջհանգիրյանը խոսեց Ռուսական հրթիռները Կիեւում խոցել են Դարնիցկյան կամուրջը «Հրապարակ»․ Փաշինյանը նոր «հոկտեմբերի 2» է պլանավորո՞ւմ

«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվել «Էրեբունի-Երեւան 2808» տոնին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է սպառնալ ընդդիմությանը եւ նոր հոկտեմբերի 2 է պլանավորում՝ հասնելու Ալիեւի պահանջով Սահմանադրությունը փոխելու նպատակին։ «Շատ տարօրինակ մի բան տեղի կունենա. եթե սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, ապա հիմա հնարավոր է` իշխանությունը սկսի ցույց անել, ու արդյունքում ժողովուրդը պահանջի ընդդիմությունից, որ կողմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին»,- այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 2-ը նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի եւ սահմանադրական արժեքների վրա հարձակման օր, երբ Փաշինյանի հրահանգով այդ օրը ժողովուրդը ներխուժեց խորհրդարան, եւ ճնշման ներքո խորհրդարանը ցրվեց, ու հայտարարվեցին արտահերթ ընտրություններ։ Բայց, ըստ ամենայնի, Փաշինյանը հիմնովին կտրվել է իրականությունից, եթե հույս ունի, որ 18-ի նման իր կոչով մարդիկ դուրս կգան փողոց ու ակցիա կանեն, այն էլ՝ պահանջելու, որ Հայաստանը կատարի Ալիեւի հերթական պահանջը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ