Երբ բալետը խոսում է բնության լեզվով Նոր իրողությունների նոր խաղերը Կարող են փոխվել ստվերային կառավարման հարյուրամյա սխեմաները Հրաժարվիր կինոյի տղա լինելուց՝ դու չես կարող դեւի դեմն առնել մենակ քո փողերով․ Աղազարյանը՝ ուժեղների շեֆին Իսպանիայում պայթյուն է տեղի ունեցել Ուկրաինային զենք մատակարարող գործարանում Նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ․Աղազարյանը Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարության վերաբերյալ «Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ

Առաջիկա նախագահական ընտրությունները պարզապես ղեկավարի ընտրություն չեն. Սաֆարյան

Մշակութային
Նկարիչների միության նախագահը գրառում է կատարել, որում ասված է.
 
«ՀՆՄ հարգելի՛ և սիրելի՛ անդամներ,
Մոտենում է Հայաստանի նկարիչների միության 21-րդ համագումարը՝ մի իրադարձություն, որը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր Միության ապագայի համար։ Առաջիկա նախագահական ընտրությունները պարզապես ղեկավարի ընտրություն չեն․ դրանք ընտրություն են մեր Միության վաղվա օրվա, նրա շարունակականության, կայունության և զարգացման ճանապարհի համար։
Այսօր առավել քան երբևէ կարևոր են մեզանից յուրաքանչյուրի մասնակցությունն ու պատասխանատվությունը։ Հայաստանի նկարիչների միությունը մեր ընդհանուր տունն է, մեր ստեղծագործական ժառանգության պահապանը, արվեստագետներին միավորող և համախմբող վայրը։ Մեր ընդհանուր պարտքն է պահպանել ու զորացնել այն՝ ապահովելով նրա կայուն ապագան։
Ուստի դիմում եմ ձեզանից յուրաքանչյուրին՝ անտարբեր չմնալու և սեփական ձայնի կարևորությունը գիտակցելու կոչով։
ՀՆՄ սիրելի՛ անդամներ, նոյեմբերի 21-ին՝ ժամը 09։30-ին, եկե՛ք Կինոյի տուն՝ Եկե՛ք միասին մասնակցելու այս կարևոր իրադարձությանը, տեր կանգնելու մեր իրավունքին և մեր քվեին, արտահայտելու մեր կամքն ու պատասխանատվությունը Հայաստանի նկարիչների միության ապագայի հանդեպ։
Մեզանից յուրաքանչյուրի ձայնն ունի նշանակություն։ Մեր ակտիվ ու միասնական մասնակցությամբ է ձևավորվելու այն ճանապարհը, որով առաջ է շարժվելու Միությունը։
Թո՛ղ մեր ընտրությունը լինի գիտակցված, մեր մասնակցությունը՝ ակտիվ, իսկ նպատակը՝ միասնական․ ունենալ ամուր, անկախ, կենսունակ և զարգացող Հայաստանի նկարիչների միություն։
Ձեր ձայնը կարևոր է։
Ձեր մասնակցությունը կարևոր է։
Միության ապագան մեր բոլորի ձեռքերում է։
ՀՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյան»
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ