Նման ձեւակերպումը անընդունելի է մարզպետի կողմից՝ ուղղված ռուս ազգի նկատմամբ․Աղազարյանը Շիրակի մարզպետի ռասիստական հայտարարության վերաբերյալ «Ուժեղ Հայաստանի» գյումրեցի պատգամավորը խնայեց մարզպետին Ուզում եք հարցը ջրել, ստեղծեք հանձնաժողով․ Հայկ Նահապետյան Ուրա՞ էնտեղ ընդդիմություն՝ ծաղրածուներ են, որոնք եկել են մարդկանց ուրախացնելու քաղաքական թիվ մեկ ամբիոնից․ Գագիկ Մելքոնյան Պապիկյանը հայտնվել է Փաշինյանի թիրախում․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Երբ աթոռն ու շիշը ԱԺ-ում վերածվում են ԱԹՍ-ի․ ԶԱՐՄԱՆՔ Թրամփ. ԱՄՆ-Իրան հակամարտությունը շատ շուտով կավարտվի ԱԺ ընտրապայքարում հյուծված թռչող կովին է տարել արածելու․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կրեմլ. Բոլոր կողմերը ձգտում են վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը, սակայն եվրոպական աջակցությունը ձգձգում է այն Միրզոյանի լեոպոլդական ջանքերն ի չիք դարձան

Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի, նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող գույքերի վրա

ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում սահմանափակում է կիրառվել պարտապան Ա․Հ․-ին և նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող շուրջ 84 անշարժ, 59 շարժական գույքերի, 255 տրանսպորտային միջոցի, պարտապանի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց տարբեր ընկերություններում ունեցած ընդհանուր 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100% մասնակցությունների, 8 ընկերություններում ունեցած համապատասխանաբար 84.38%, 99.996%, 65%, 99,997%, 8,5%, 0,004%, 0,003% և 90% մասնակցությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 813.347.447 ՀՀ դրամ, 20.500 Եվրո, 249.375 ԱՄՆ դոլար գումարների չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։

 

Միաժամանակ պարտապանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց արգելվել է վերը նշված գույքերի և գույքային իրավունքների տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։

 

Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և պարտապան Ա․Հ․-ի հետ փոխկապակցված անձ՝ Փ.Խ.-ին է հանձնվել պահատվության պարտապան Ա.Հ.-ին պատկանող ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամասում գտնվող բնակելի տունը՝ արգելելով կատարել որևէ գործողություն անշարժ գույքի տնօրինման հետ։

 

 

Ad by NATIVE NETWORK

Ա․Հ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտի սրահը, 7 անշարժ գույք, 213 տրանսպորտային միջոց ևս զննվել են և հանձնվել պահատվության՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ