Նացիզմի պաշտպան կատակասեր Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում Զելենսկի. Ուկրաինան չի հրաժարվի եռակողմ հանդիպումից, եթե ԱՄՆ-ն պնդի Եվրոպայից զերծ ձևաչափի վրա

Հրապարակվել են Իսրայելում քվեների 90%-ի հաշվարկի արդյունքները

Միջազգային

Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկը դեռ շարունակվում է. ըստ նախնական տվյալների՝ գործող վարչապետի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն նրան չի հաջողվել մեծամասնություն ստանալ Քնեսեթում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Քվեների մոտ 90 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում կստանա 53 տեղ։

 

Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, ստացել է 48 մանդատ։

 

Արաբական երկու կուսակցություններն, ըստ նախնական արդյունքների, կստանան մնացած 19 մանդատները։ Սա պատմական արդյունք է համարվում նրանց համար։

 

Այսպիսով, թեկնածուներից ոչ ոք չի ստացել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ։

 

Թե՛ Նեթանյահուն, թե՛ Այզենկոտը հայտարարել են, որ կփորձեն իշխող կոալիցիա կազմել։

 

Վերջնական արդյունքների հրապարակումից հետո նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական խմբակցությունների հետ և կոալիցիա կազմելու առաջարկ կանի այն առաջնորդին, որը, նրա կարծիքով, դա անելու ավելի մեծ շանս ունի։ Այս գործընթացը կարող է շաբաթներ տևել։ Իսկ եթե կոալիցիա կազմել չհաջողվի, ապա Իսրայելում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ