Հայտնի է Մհեր Արմենիայի հայրիկի հոգեհանգստի արարողության օրն ու վայրը
Մշակութային«Իրավունք»-ը գրել էր, որ Մոսկվայում մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ, «Ազգի ձայն» կուսակցության նախագահ Մհեր Արմենիայի (Մեսրոպյանի) հայրը` հայտնի կլարնետահար եւ դուդուկահար Անդրանիկ Մեսրոպյանը։
Հոր հոգեհանգստի եւ հուղարկավորության վայրի ու ժամի մասին որդին հայտարարությամբ է հանդես եկել։ Արարողությունները տեղի կունենան ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երեւանում։
Հոգեհանգստի արարողություն Մոսկվայում տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ից մինչև 17:00-ը, հասցե՝ ք. Մոսկվա, Ակադեմիկոս Չազովի փողոց, 15Ա, շենք 16-ում։ Իսկ Երեւանում՝ հոկտեմբերի 30-ին, ժամը՝ 17:00-ից մինչեւ 20:00-ը, «Զոլեր» սգո սրահ № 2-ում, հասցե՝ ք. Երևան, Գրիգոր Ասրատյանի փողոց, 25/3-ում։ Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 31-ին, սկիզբը՝ ժամը 13:00-ին, նույն վայրից։
Հիշեցնենք, որ 67-ամյա երաժշտի մահվան պատճառը ինսուլտն է եղել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ