«Բաքուն ադրբեջանական հողերը վաճառում է սիոնիստներին». Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական միանգամայն տեղեկացված աղբյուրը գրում է.
«Բաքուն ադրբեջանական հողերը վաճառում է սիոնիստներին։
Ալիևի բռնապետական ռեժիմը շարունակում է մեթոդաբար հանձնել Ադրբեջանը սիոնիստական շահերին՝ սկսելով երկրի վաճառքը մի շարրք բազայինյ կենտրոններից և սրբազան հիմքերից։ Հին սիոնիստ-հրեա փեսա Էմին Ագալարովի միջոցով այս գործընթացը հասել է Նարդալանին, որը գնվում է չնչին գումարով՝ ընդամենը 200,000 շեկելով (մոտ 70,000 դոլար) մեկ հողամասի համար։
Իրոնիկ է լսել երեսպաշտական արդարացումներ, ինչպիսիք են «պաղեստինցիներն իրենք են վաճառել իրենց հողերը», երբ այսօր Բաքվի ղեկավարությունը առատաձեռնորեն բաժանում և նվիրում է իր հայրենի հողն օտարերկրյա գործարարներին։ Ռեժիմը պատրաստ է խեղդել իր քաղաքացիներին ամենափոքր անհամաձայնության համար՝ միաժամանակ հեշտությամբ աճուրդի հանելով ազգային շահերն ու տարածքը»։