Անկարայի և Բաքվի հարաբերությունների վրա ազդում են արտաքին գործոններ, նրանց միջև տարաձայնություններն ակնհայտ են դարձել Շեֆը մի այլ տիպի գժվածա Դավոյի վրա Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի նախկին ՔՊ-ականի օգտին Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Վարդան Այվազյանի նկատմամբ կիրառվել է կալանք, իսկ Էդիկ Մինասյանի նկատմամբ՝ տնային կալանք

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի (Վարդան Այվազյանի–խմբ) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի (Էդիկ Մինասյանի–խմբ) նկատմամբ՝ տնային կալանքը։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 27–ին, Էդիկ Մինասյանն ու Վարդան Այվազյանը ձերբակալվել էին։

Վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը՝ կաշառք ստանալու մեղադրանքով և ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Միանսյանը՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Ըստ մամուլի տեղեկությունների, այս ողջ պատմության հիմքում ոչ թե կոռուպցիոն մեծ սկանդալ է, այլ Էդիկ Մինասյանի դեմ ուղղված հերթական ճնշումը։ Բանն այն է, որ Վարդան Այվազյանը Մինասյանի փեսան է։ Իսկ Մինասյանին իշխանությունները չեն ներում Հայոց պատմության դասագրքերի խեղաթյուրման դեմ մղած բացահայտ պայքարի համար։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ