Տարեկան մոտ 650 կին մահանում է հենց աս հիվանդությունից, բայց դո՛ւ կարող ես փրկել ՔՈ կյանքը
ԱռողջապահականԿրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքը։ Վերջին տվյալներով՝ աշխարհում ամեն տարի գրանցվում է մոտ 2.3 միլիոն նոր դեպք և մոտ 650 հազար կին մահանում է այս հիվանդությունից։ Հայաստանում ևս վիճակագրությունը խոսուն է։ Միջազգային գնահատականներով՝ Հայաստանում ամեն տարի գրանցվում է ավելի քան 1,000 նոր դեպք և մոտ 450 մահվան ելք։
Ուստի պատահական չէ, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում Հոկտեմբեր ամիսը հայտարարվել է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝ կանոնավոր ստուգումները կարող են փրկել կյանքեր։
Ինչպես ճանաչել վաղ փուլում հիմնականում անախտանիշ ընթացող քաղցկեղին, ում է այն հաճախ սպառնում եւ թե ինչպես կարող է մեկ հետազոտությունը փրկել կյանք Բժշկի մոտ զրուցել ենք «Աստղիկ» բկ-ի Մամոգրաֆիայի ծառայության ղեկավար, հայտնի ռադիոլոգ Նունե Մաշուրյանի հետ,
