Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում Զելենսկի. Ուկրաինան չի հրաժարվի եռակողմ հանդիպումից, եթե ԱՄՆ-ն պնդի Եվրոպայից զերծ ձևաչափի վրա «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել

Ամերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ Ռուսաստան. Financial Times

Միջազգային

Ամերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ Ռուսաստան. Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են խոշոր տնտեսական գործարքներ: Այս մասին հայտնում է Financial Times-ը: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են տնտեսական համագործակցության վերականգնման հարցը՝ որպես Ուկրաինայի խաղաղության բանակցությունների մաս։

Քննարկվող նախագծերի թվում են Սախալինում համատեղ նավթի արդյունահանման վերսկսումը, «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը Եվրոպա, ինչպես նաև համագործակցությունը հեղուկացված բնական գազի և տիտանի ոլորտում։

Աղբյուրները նշում են, որ հնարավոր գործարքները դիտվում են որպես խաղաղության համաձայնագրի հասնելու լրացուցիչ խթան։

Այնուամենայնիվ, Վաշինգտոնը տնտեսական կապերի լիակատար վերականգնումը կապում է ուկրաինական հակամարտության ավարտի հետ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ