Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Հաջորդ շաբաթը կարող է լինել պատերազմի ամենադժվարներից մեկը. Times of Ukraine Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Շաթիրյանին ստիպում են չառաջադրվել «Իրավունք». Սառը ցնցուղ ՔՊ–ականների համար «Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ական համայնքապետ է Ամերիկյան նավթային ընկերությունները կարող են վերադառնալ Ռուսաստան. Financial Times

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական, ըստ լուրերի՝ ոչ մի կերպ չի հաղթահարում Նիկոլ Փաշինյանից նեղացածությունը։

Նա մտերիմների շրջանում չի թաքցնում դժգոհությունը եւ ասում է, որ Արեւմուտքն իրեն որպես Փաշինյանի այլընտրանք էր դիտարկում, դրա համար էլ իրեն առանց որեւէ պատճառի հեռացրեց աշխատանքից։ Գրիգորյանի հարազատներն ու ընտանիքի անդամներն էլ են ամենուր քննադատում Նիկոլ Փաշինյանին, որ իրենց տղային օգտագործել է ու դեն շպրտել։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ազատվեց օգոստոսին, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Ալեն Սիմոնյանը։ Բայց եթե Գրիգորյանի ժամանակ այդ պաշտոնը կարեւոր ստատուս ու նշանակություն ուներ երկրում, հիմա այն մղվել է երկրորդ պլան։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ