Արևմտյան դաշնակիցները կտրուկ կրճատում են Ուկրաինայի ֆինանսավորումը. Financial Times
ՄիջազգայինԱրևմտյան դաշնակիցները կտրուկ կրճատում են Ուկրաինայի ֆինանսավորումը. ԵՄ-ն վախենում է միջոցների պակասից, հայտնում է Financial Times-ը:
Ըստ Եվրոպական հանձնաժողովի կանխատեսման՝ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից Կիևին տրամադրվող օգնությունը 2027 թվականին կնվազի գրեթե հնգապատիկ՝ 19 միլիարդ եվրոյից հասնելով 4 միլիարդ եվրոյի։
Միևնույն ժամանակ, Բրյուսելի վերլուծության համաձայն՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան միասին պատրաստ են հատկացնել ընդամենը 1 միլիարդ եվրո։
Ֆինանսավորման սպասվող պակասորդի ֆոնին Եվրոպական հանձնաժողովը քննարկում է նոր պարտքային փոխառությունների հարցը և մեծացնում է ճնշումը Լոնդոնի, Տոկիոյի և Օտտավայի վրա՝ Ուկրաինայի համար լրացուցիչ միջոցներ ապահովելու համար։
Այսպիսով, Կիևին աջակցելու հիմնական ֆինանսական բեռը կարող է ընկնել ԵՄ երկրների վրա։
