ՔՊ-ն թաղեց եռագլուխ հայրիկին Հիմա բացահայտվե՞լ է, թե՞ բան չեն արել. ԶԱՐՄԱՆՔ Նիկոլը գիտեր, որ պարտվել է խայտառակ ձեւով․ Հայկ Նահապետյան (ԱՆՈՆՍ) Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին Հուսիթները Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթավերամշակման գործարանը շարքից դուրս են բերել Եվրոպացիներին չեն պատրաստվում Ուկրաինայի հարցով բանակցային սեղանի շուրջ հրավիրել. Ուշակով Զելենսկի. ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին «Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ օրը չլիներ». Լիլիթ Կարապետյանը հուզիչ գրառումը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Պենտագոն. Ռուսաստանը մշակում է ուղեծիր միջուկային զենք ուղարկելու համար նախատեսված արբանյակ

Պետք է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը․ Ջաբարով

ՌԴ Դաշնության խորհրդի կանոնադրության հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Ջաբարովն առաջարկել է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին Ռուսաստան մուտք գործելն արգելելու հարցը։։

Ավելի վաղ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը վրդովմունք էր հայտնել Առուշանյանի՝ «Իվանների» մասին հայտարարության կապակցությամբ՝ այն անվանելով սադրիչ։

«ՀՀ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը թույլ է տվել նսեմացնող արտահայտություն ռուսների հասցեին՝ նրանց անվանելով «Իվաններ»։ Ես կարծում եմ, որ նման արտահայտությունները արժանի են իրական պատասխանատվության։ Ճիշտ կլիներ, եթե մեր Արտաքին գործերի նախարարությունը քննարկեր Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան արգելելու հարցը։

Հենց այս «Իվաններն» էին, որ փրկեցին Հայաստանը ցեղասպանությունից, իսկ հետո՝ ամբողջ աշխարհը՝ ֆաշիստական «շագանակագույն ժանտախտից»։ Եվ այսօր մեր սահմանապահներն ու 102-րդ ռազմաբազան տեղակայված են Շիրակում՝ պաշտպանելով տեղի բնակիչների անդորրը։ Անտեղի հռետորաբանության փոխարեն, նա պարզապես պետք է շնորհակալություն հայտնի»,- գրել է Ջաբարովը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ