Մահացել է Մհեր Արմենիայի հայրը
ՄշակութայինԱյսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, «Ազգի ձայն» կուսակցության նախագահ Մհեր Արմենիայի (Մեսրոպյանի) հայրը` հայտնի կլարնետահար եւ դուդուկահար Անդրանիկ Մեսրոպյանը։ Նա 67 տարեկան էր։ Մահվան պատճառը ինսուլտն է եղել։
«Լույսերի մեջ մնաս, հայրիկ ջան։ Թող հոգիդ երկնային արքայությունում խաղաղություն գտնի։ Դու հավերժ կմնաս իմ սրտում», - սոցցանցի իր էջում գրել է երգիչը եւ հավելել, որ հոգեհանգստի եւ հուղարկավորության վայրի ու ժամի մասին լրացուցիչ կհայտնի ավելի ուշ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
