Բանկերը 9 ամսում պետբյուջե են վճարել 149,2 մլրդ դրամ Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Հաջորդ շաբաթը կարող է լինել պատերազմի ամենադժվարներից մեկը. Times of Ukraine Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Շաթիրյանին ստիպում են չառաջադրվել

«Հրապարակ»․ Երկրորդ դեղին քարտը Պապիկյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներից հրճվող իշխանականների շարքերից դուրս է մնացել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որի դիրքերը կրկին սասանվեցին կիրակնօրյա ընտրություններից հետո։

Գաղտնիք չէ, որ Ստեփանավանի կուրացիան իրականացրել է Սուրեն Պապիկյանը, որն անձամբ մասնակցել է նախընտրական գործընթացներին, տեղացիների հետ հավաքներ է անցկացրել եւ հայրենի Ստեփանավանում Արփի Դավոյանի հետ ՔՊ-ի թեկնածու Արայիկ Ներսիսյանի պրոպագանդան արել։ Սակայն ընտրություններում ՔՊ-ն պարտվեց գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որն առաջադրվել էր «Գործարար» կուսակցությամբ։

Ի դեպ, ՔՊ-ականները տարակուսած են․ Գրիգորյանը ժամանակին ամեն ինչով հոգացել է Արփի Դավոյանի կարիքները, որն այս ընտրություններում անձամբ լծվել էր նրա մրցակցի հաղթանակին։ Իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ սա Պապիկյանի երկրորդ դեղին քարտն է՝ առաջինը ստացել էր խորհրդարանական ընտրությունների առիթով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ