Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ ԱՄՆ-ն զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին Իրանի դեմ հնարավոր կարճատև, ինտենսիվ ռազմական արշավի մասին. The Wall Street Journal Հոկտեմբերի 28. Օրվա խոսք Գազամատակարարման պլանային ընդհատումներ «Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Հաջորդ շաբաթը կարող է լինել պատերազմի ամենադժվարներից մեկը. Times of Ukraine Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Շաթիրյանին ստիպում են չառաջադրվել «Իրավունք». Սառը ցնցուղ ՔՊ–ականների համար

«Հրապարակ»․ Թաթոյանն ընդհատակ է անցել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ի ընտրություններից հետո «Միասնության թեւեր» կուսակցությունը եւ նրա առաջնորդ Արման Թաթոյանը քաղաքականապես ակտիվ չեն։ Կուսակցությունը չմասնակցեց հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, չի հայտարարել նաեւ նոյեմբերին եւ դեկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։

Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներին «Միասնության թեւեր»-ից անդրադարձել է միայն Դավիթ Անանյանը, որն իշխանության հաղթանակը բնորոշել է որպես «հաղթանակի ամենածանր պարտություն»։

Արման Թաթոյանը որեւէ հրապարակային գնահատական չի հնչեցրել ո՛չ ընտրական գործընթացի, ո՛չ էլ արդյունքների մասին։ Մեր տեղեկություններով՝ նա ներկայում գտնվում է ԱՄՆ-ում։ Այս օրերին՝ մինչեւ նոյեմբերի վերջը Կալիֆորնիայի համալսարանում հանդես է գալու դասախոսություններով։

Մենք հետաքրքրվեցինք, թե որն է այս պասիվության պատճառը, գուցե կուսակցության ներկայացուցիչները վախենո՞ւմ են քրեական գործերից, քաղաքական հետապնդումներից։

Կուսակցությունից մեր աղբյուրը նշեց, որ «Միասնության թեւեր»-ը լուծարվելու մտադրություն չունի, ավելին՝ առաջիկա տարիներն օգտագործելու են՝ քաղաքականապես կայանալու եւ հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասնելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ