Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am Ոչ մի դեպքում չպետք է թողնել uրիկшներին Վազգեն Սարգսյանի և մեր այլ մեծամեծերի անունների հետևում պախկվել. Մամիջանյան Ի զարմանս մեզ` շատ անհասկանալի եւ անընդունելի պատասխան հնչեցրեց Նարեկ Կարապետյանը․ Մետաքսե Հակոբյան Բոնուսի սեփականատիրոջ ինքնասպանության գործի շրջանակներում «Սպայկայի» ղեկավարին և գործարար Նարեկ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել «Ուժեղ Հայաստան»-ի համախմբման թեման ԱԺԲ-ի համար հասունացած չէ

Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ

Ներքաղաքական

ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էր ենթարկվել եւ Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ։

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հուսիկ Սահակյանի գլխավոր մրցակիցն էր հենց Դավիթ Հարությունյանը, որը գլխավորում էր Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը։ Արդյունքում հաղթեց ՔՊ-ի սրտի թեկնածու Հուսիկ Սահակյանը։

«Իրավունք»-ը փորձեց կատարվածի վերաբերյալ պարզաբանում ստանալ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆԻՑ: Սակայն, վերջինս չկարողացավ որեւիցե պատասխան տալ կատարվածին, քանի որ, ըստ իր խոսքերի, դեռեւս հստակ տեղեկություն չուներ:

Այնուհանդերձ, հարցին, թե հիմնավոր կարող է համարվել այն, որ իրենց թեկնածուն կարող է խնդիրներ ունենալ իրավապահների հետ, Ադամյանն ասաց, որ երբ կունենա տեղեկություն, սիրով կպատասխանի, սակայն մինչ այս պահը նա չի ցանկանում մտնել իրավաբանների աշխատանքի մեջ:

Նույն հարցով «Իրավունք»-ը դիմեց Երեւանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար, համանուն կուսակցության քաղխորհրդի անդամ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, սակայն նա եւս տեղեկացված չէր կատարվածի մանրամասներից։

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ