ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է

ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ

Ներքաղաքական

Անհասկանալի է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 17-ին հրապարակված գրառման մեջ տեղ գտած ոմն «Իվանների» մասին հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է գերմանացի նացիստների կողմից Հայրենական մեծ պատերազմի տարիներին օգտագործվող բառապաշարը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

«Կցանկանայինք չհավատալ, որ մի մարզի ղեկավարը, որտեղ տեղակայված են ռուսական 102-րդ ռազմակայանը և ռուս սահմանապահները, կարող է ընդունելի համարել այնպիսի հրապարակային հայտարարություններ անելը, որոնք կարող են ռուսաստանցիների նկատմամբ էթնիկ թշնամանք հրահրել։ Սա արմատապես կհակասեր մեր երկու երկրների ժողովուրդների միջև դարավոր բարեկամության ոգուն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Մի քանի տեսախցիկ, մի քանի մտահոգ դեմք, մի քանի բարձրագոչ նախադասություն՝ «մեր Գյումրու» մասին, և ահա պատրաստ է հերթական քաղաքական ներկայացումը։

Մնում է միայն հանդիսատես գտնել։ Բայց այստեղ մի փոքրիկ անհարմարություն կա՝ Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը»։

Հ.Գ. Մենք հյուրընկալ ժողովուրդ ենք․ մեր հյուրերը մեր գլխի վրա տեղ ունեն։ Բայց մի՛ փորձեք մեր գլխից բարձր թռչել, բարձրությունից ընկնելը ցավոտ է։

Գաստրոլյորներ, զգույշ եղեք...»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ