Եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»․ Շարմազանով
ՆերքաղաքականՀՀ-ին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան ՝ պետականակենտրոն իշխանություն։ Այս մասին գրում է Էդուարդ Շարմազանովը։
«Թե բա՝ «ՀՀ ոչ իշխանական պետականակենտրոն ուժերն պետք է ակտիվանան. մենք բնականաբար իրենց չենք կարող աջակցել, օգնել, բայց ոչ մի բանով չենք խանգարի: Շահագրգռված ենք, որ ՀՀ-ում ձևավորվի ընդդիմություն, որը գործում է ՀՀ-ի, ժողովրդի շահերի վրա հիմնվելով»։
Չենք խանգարի՞…այսինքն ընդունու՞մ եք, որ խանգարում եք այսօր ընդդիմությանը, իսկ ձեր սրտի «ապագա ընդդիմությանը» չեք խանգարի։
Փաստորեն, նիկոլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նԻսկ ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞, բա եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին ԵՄ «ժողովրդավարության ջատագովները»։
Ցինիզմը դարձել է բացահայտ ու նողկալի,իսկ այդ ժամանակ ՔՊ-ն փաստացի ձեռնամուխ է լինելու իր սրտի ընդդիմության ձեւավորմանը։
Ինչու՞,որպեսզի միասին հաշտ ու համերաշխ «ջան ասեն ու ջան լսեն»՝ պետությունը տանելով կանխատեսվող ադրբեջանացմա՞ն։
Մեր պետությանն ու ժողովրդին ոչ թե ընդդիմափոխություն է պետք, այլ՝ իշխանափոխություն։
Իսկ պետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն»։

