Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը մինչև 2036–ը. Նեյթ Սոարես Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները Փողատերերը ընդդիմությանն իրենց ձեւով իջեցրել են պլենտուսի մակարդակից ներքեւ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 27-ին Զավենիչի թեկնածուի՞ն էլ էին կասկածում կաշառք բաժանելու մեջ Քիչ առաջ ձերբակալել են ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչին․կաշառք. ArmԼur.am

Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց Հայաստանի իշխանությունների շահերից․ Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը՝ միաժամանակ նշելով, որ Երևանը տարբեր ժամկետներ է ներկայացնում դրա ստորագրման համար։

 

Նա այս մասին ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

 

Բայրամովի խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է խաղաղության գործընթացի վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարություններին։

 

Նա պնդել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը մի շարք միակողմանի քայլեր է ձեռնարկել, ինչը, նրա խոսքով, տեսանելի է եղել նաև Հայաստանին։

 

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ Բայրամովը նշել է, որ Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց Հայաստանի իշխանությունների շահերից։

 

«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում և հավատարիմ է մնում այս գործընթացին»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ