Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ Ուժեղները ջախջախված են, քոչարյանականները՝ ապշած Զելենսկու թիմը այլևս չի թաքցնում, որ չեն ցանկանում պատերազմը դադարեցնել Տնտղել թիմը. Ինչ է հանձնարարել Սամվել Կարապետյանը եղբոր տղային Կիևի տականքները պարբերաբար թքում են ԱՄՆ նախագահի դեմքին. Մեդվեդև Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին Եթե Պուտինը, Թրամփը եւ Սին համագործակցեն, դա հիմնարար կերպով կփոխի աշխարհաքաղաքականության բնույթը Չուլ սարքեցինք ընդդդիմությանը. ՏԻՄ ընտրությունների հակառակ երեսը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ՏԿԵ նախարարի Ադրբեջանում տեղի ունեցած վերջին անկարգությունները սրել են Բաքվի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածությունը

Ադրբեջանում տեղի ունեցած վերջին անկարգությունները սրել են Բաքվի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածությունը

Հանդիպում

Ադրբեջանում շարունակվում են հիջաբ կրելու սահմանափակման դեմ բողոքի ցույցերը։ Իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը սահմանեց միասնական դպրոցական համազգեստ՝ փաստացի արգելելով աշակերտուհիներին և ուսուցիչներին հիջաբով ներկայանալ ուսումնական հաստատություններ։ Հաջորդ օրը գլխաշորով դպրոց եկած աղջիկներին թույլ չտվեցին ներս մտնել։

Ադրբեջանագետ Տաթեւի Հայրապետյանի գնահատմամբ.

- Ադրբեջանում տեղի ունեցած վերջին անկարգությունները սրել են Բաքվի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածությունը։ Խնդրի հիմքում Ադրբեջանի կապերն են Իսրայելի հետ: Հատկանշական էր այն դեպքը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի պատվիրակությունը, ի տարբերություն Թուրքիայի պատվիրակության, չլքեց դահլիճը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթի ժամանակ։ Ավելի վաղ Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել էր, որ աշխարհում կան իսլամական երկրներ, որոնք, ցավոք, արգելում են աղջիկներին դպրոցներում գլխաշոր կրել՝ դա որակելով որպես իսլամաֆոբիայի դրսևորում:

Դրանից հետո Թուրքիայում իշխող կուսակցության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները լայնածավալ հակաադրբեջանական արշավ են սկսել՝ Ալիևի վարչակազմին մեղադրելով ներքին սխալ քաղաքականություն վարելու մեջ։

Այնուհետև բողոքի ցույցեր են սկսվել Ադրբեջանում, որտեղ Թուրքիային բացահայտորեն մեղադրել են երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։ Թուրքիայում էլ ցույցեր են անցկացվում Ալիևի դեմ, իսկ թուրք պաշտոնյաները կոշտ հայտարարություններ են անում։ Դրանց թվում են նաև Էրդողանի մերձավոր խորհրդական Օքթայ Սարալի հայտարարությունները։

Ի պատասխան՝ «Ենի Ադերբեջան» իշխող կուսակցությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորների և Սարալի խոսքերը որակելով որպես պոպուլիստական և անպատասխանատու։ Ադրբեջանական կողմը հիշեցրել է «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպումը՝ հատուկ ընդգծելով, որ խոսքը երկու անկախ պետությունների մասին է։ Այս ձևակերպումը որևէ կողմին իրավունք չի տալիս միջամտել մյուսի ներքին գործերին կամ պարտադրել սեփական գաղափարախոսությունը։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքից հետո երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մեկնել է Բաքու։ Նա ընդգծել է տարածաշրջանային երկխոսության և երկրների միջև վստահության ամրապնդման կարևորությունը։

Տաթևիկ Հայրապետյանը նշում է, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար հնարավորություն է բացում Անկարայի հետ ուղիղ երկխոսության համար․

- Բնականաբար, նման հեռանկարներ կան։ Հայաստանը և Թուրքիան կապեր են պահպանում։ Հիմնական հարցն այն է, թե որքանով են իշխանությունները պատրաստ օգտվելու այդ հնարավորություններից։ Սակայն այս պահին Թուրքիայի կողմից որևէ հայտարարություն չկա, որը հիմք կտար ենթադրելու, որ սահմանը մոտ ապագայում կբացվի։ Կարծում եմ՝ Թուրքիան կարող է պարզապես այս հարցն օգտագործել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար և փորձել ստիպել Բաքվին կատարել իր ուզած քայլերը։ Հետևաբար, չեմ կարծում, որ սահմանը կհասնի բացման փուլին: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ