Տնտղել թիմը. Ինչ է հանձնարարել Սամվել Կարապետյանը եղբոր տղային Կիևի տականքները պարբերաբար թքում են ԱՄՆ նախագահի դեմքին. Մեդվեդև Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին Եթե Պուտինը, Թրամփը եւ Սին համագործակցեն, դա հիմնարար կերպով կփոխի աշխարհաքաղաքականության բնույթը Չուլ սարքեցինք ընդդդիմությանը. ՏԻՄ ընտրությունների հակառակ երեսը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ՏԿԵ նախարարի Ադրբեջանում տեղի ունեցած վերջին անկարգությունները սրել են Բաքվի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածությունը Փորձեք այդ ժամանակը հաշվել սպասող մոր սրտով. Հիկտեմբերի 27-ի ողբերգության նախօրեին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել հայտնի փաստաբանը Արաքս համայնքում հաղթեց ՔՊ-ն Դիլիջանում 76 տոկոսով վերընտրվեց Դավիթ Սարգսյանը

Փորձեք այդ ժամանակը հաշվել սպասող մոր սրտով. Հիկտեմբերի 27-ի ողբերգության նախօրեին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել հայտնի փաստաբանը

Հայտնի իրավապաշտպան, չորրորդ իշխանության լավ բարեկամ, մշտապես խեղճի ու տնանկի կողքին կանգնած Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը հոկտեմբերի քսանյոթի  նախորեին։

Ոմանք կարծում են՝ Վարդան Ղուկասյանն այս կամ այն քաղաքական գործչի թշնամին է։ Նրա կոշտ խոսքի մեջ անձնական վիրավորանք են փնտրում՝ չցանկանալով լսել այդ խոսքի պատճառը։
Վարդանի պահանջն ուղղված է նրանց արածին ու չարածին։ Այն ամենին, ինչի գինը վճարել ու շարունակում է վճարել հայ ժողովուրդը։
Ինչո՞ւ չի ընդունում նախկիններին ու ներկաներին։
Որովհետև երկու բառով ասած. նախկինները կերան, ներկաներն էլ հաշիվը փակեցին՝ ժողովրդի գրպանից, ժողովրդի հողից, ժողովրդի զավակների կյանքից։
Նախկիններն ասում են՝ ներկաները վարչական ռեսուրսով մտան Ազգային ժողով։ Ներկաներն ասում են՝ նախկիններն ընտրակաշառքով մտան Ազգային ժողով։Երկուսն էլ ճիշտ են։ Իրար հասցեին հնչեցրած այս մեղադրանքներով նրանք մերկացնում են հենց այն քաղաքական համակարգը, որի պատասխանատվությունից երկուսն էլ փորձում են խուսափել։
Եվ այսօր նույն ժողովուրդը նրանց տեսնում է նույն դահլիճում՝ մեկին իշխանության, մյուսին ընդդիմության աթոռին։ Վիճում են, մեղադրում, խոստանում։ Իսկ քաղաքացին տարիներով սպասում  պատասխանի .
Ո՞վ է պատվիրատուն  Հոկտեմբերի 27-ի  խավարի համար։ Մարտի 1-ի զոհերի համար։ Քառասունչորսօրյա պատերազմի ,աղետի, կորսված կյանքերի ու խորտակված ճակատագրերի ,ողջ հայությունից հարկադրաբար խլված արժանապատվության  համար։
Վարդանի կոշտ խոսքի պատճառը հասկանալու համար նախ պետք է լսել այս լռությունը։ Տեսնել այն հազարավոր մարդկանց, որոնք կորցրել են տուն, զավակ, հայրենիք, բայց ամեն առավոտ շարունակում են ապրել՝ արժանապատվության վերջին բեկորները պահած։
Քանի դեռ նախկիններն ու ներկաները չեն ընդունել իրենց պատասխանատվությունը, հրապարակային չեն ապաշխարել Աստծո   առաջ և ուժ չեն գտել Վարդանին ձեռք մեկնելու՝ ավգյան ախոռները մաքրելու ու միասին օրենքի դիկտատուրայի ուժով   միասնական 
 քայլելու , մեր վերքերը բաց են մնալու,իսկ Չտրված պատասխանները ծանրանալու են հաջորդ սերունդների ուսերին։
 Վարդան Ղուկասյանը շուրջ երկու տարի բանտախցում է՝ առանց քրեական մեղադրանքի։
Շուրջ երկու տարի։ Փորձեք այդ ժամանակը հաշվել սպասող մոր սրտով։
 Այսքան երկար ձգվող անազատությունն արդեն պատժի է վերածվել։  
Ազատությո՛ւն Վարդան Ղուկասյանին։Ոիժ ու հզորություն բոլոր նրանց ,ովքեր ունակ և ընդունակ են ետ բերելու ձեզանից յուրաքանչյուրից հարկադրաբար խլված արժանապատվությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ