Բրիտանիան ունի 1000 օր՝ հնարավոր պատերազմին պատրաստվելու համար. The Telegraph
ՄիջազգայինԲրիտանիան ունի 1000 օր՝ հնարավոր պատերազմին պատրաստվելու համար: Այս գնահատումն է տալիս The Telegraph-ը:
Աղբյուրը մեջբերում է Առողջապահության և սոցիալական խնամքի նախարար Ուես Սթրիթինգին, ում խոսքով՝ 1000 օրից պոտենցիալ հակառակորդները կարող են հարվածել Բրիտանիային։
Հետևաբար, Լոնդոնը պետք է արագացնի իր զինված ուժերի վերազինումը, արդիականացնի իր զինված ուժերը և ամրապնդի իր պաշտպանական արդյունաբերությունը։
Նախարարը շեշտեց, որ սպառնալիքները չեն սահմանափակվում ավանդական ռազմական գործողություններով։ Նա որպես ռիսկեր նշեց պետական ահաբեկչությունը, դիվերսիաները և այլ թշնամական գործողությունները։
Հնարավոր հակառակորդներին զսպելու համար Բրիտանիան պետք է նաև ամրապնդի համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների հետ։