ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵԿ ՉԱՓԱՆԻՇՈՎ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴՐՈՎ. Մհեր Կարագոզյան
Իրավապաշտպան Մհեր Կարագոզյանը գրում է
ետական մարմինը կարող է տասնյակ հաշվետվություններ հրապարակել, հարյուրավոր միջոցառումներ իրականացնել, միլիոնավոր դրամների ծախսերի մասին տեղեկություններ ներկայացնել։
Բայց մի պարզ հարց կա։
Դիմած քաղաքացին իր խնդրի լուծումը ստացե՞լ է, թե՞ ոչ։
Եթե քաղաքացին դիմել է պետական մարմնին, բայց ամիսներ անց էլ իր հարցի պատասխանը չունի, ո՞րն է այդ աշխատանքի արդյունքը։
Եթե նրան մի մարմնից ուղարկում են մյուսը, իսկ վերջում նա կրկին մնում է նույն խնդրի առաջ, ո՞վ է պատասխանատու։
Եթե քաղաքացին ստիպված է լինում սեփական իրավունքները պաշտպանելու համար դիմել բազմաթիվ կառույցների, հրապարակումներ անել ու պայքարել, որ իրեն պարզապես լսեն, մի՞թե դա պետական համակարգի աշխատանքի բնականոն արդյունք է։
Ես կարծում եմ՝ պետական մարմինների արդյունավետությունը գնահատելիս պետք է նայել ոչ միայն կատարված աշխատանքների թվին, ծախսված միջոցներին կամ ներկայացված հաշվետվություններին, այլև քաղաքացիների լուծված խնդիրների իրական արդյունքներին։
Որովհետև պետության աշխատանքը հաշվետվություն գրելը չէ։ Պետության աշխատանքը հանրային խնդիրներ լուծելն ու մարդկանց իրավունքները պաշտպանելն է։
Ու հիմա հարցս պետական մարմինների ղեկավարներին է։
Ձեր ներկայացրած հաշվետվություններում որտե՞ղ է երևում այն քաղաքացիների թիվը, որոնց խնդիրը փաստացի լուծվել է, և որտե՞ղ կարող ենք տեսնել այն մարդկանց պատասխանները, որոնց հարցերն այդպես էլ անլուծելի են մնացել։