Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը ստուգման փուլում է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 11:00-ի դրությամբ Արգենտինայում ջրհեղեղների պատճառով կան զոհեր և հազարավորներ տարհանվածներ Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց կա մեկ պայման Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 25-ից 29-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա

Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին

Առողջապահական

Աշնանը, երբ սթրեսի մակարդակը բարձրանում է, մարդկանց մոտ ավելի հաճախ է ի հայտ գալիս հոգեսոմատիկ հազ. մի վիճակ, որը հաճախ շփոթում են սուր շնչառական վիրուսային վարակի (ՍՇՎՎ) հետ։ Այս մասին ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է քիթ-կոկորդ-ականջաբան, բժշկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Զայցեւը։

Բժշկի խոսքով՝ գոյություն ունեն հազի մի քանի տեսակներ, որոնցից մեկը հոգեսոմատիկ բնույթ է կրում։ Նման դրսևորումները հաճախ են հանդիպում աշնանը, երբ ամառային հանգստից հետո մարդիկ վերադառնում են իրենց աշխատանքային առօրյային։

«Սեպտեմբերին և հոկտեմբերին մարդիկ վերադառնում են աշխատանքի. սկսվում է գործերի ու հոգսերի հորձանուտ, մեծանում է պատասխանատվության բեռը, և մարդիկ սկսում են ավելի ուժգին հազալ։ Երբեմն այս վիճակը քողարկված է լինում. մարդիկ կարծում են, թե մրսած են կամ վիրուսային վարակ ունեն, մինչդեռ իրականում դա հոգեսոմատիկ հազ է», — նշել է Զայցեւը։

Մասնագետն ընդգծել է, որ, ի տարբերություն սուր շնչառական վիրուսային վարակով պայմանավորված հազի, հոգեսոմատիկ հազը չոր է լինում. պարզապես չկա հեղուկի կամ լորձի որևէ աղբյուր։

«Հոգեսոմատիկ հազի դեպքում՝ որքան ավելի է մարդը տագնապում, կամ որքան ավելի է սթրեսի ենթարկվում որևէ բանի պատճառով, կամ էլ կենտրոնանում որոշակի իրադարձության կամ իրավիճակի վրա, այնքան ավելի է ուժգնանում հազը։ Երբ մարդը դադարում է մտածել այդ մասին կամ փոխում է միջավայրը, հազը մեղմանում է և լիովին անհետանում», — ասել է փորձագետը։

Վարակով պայմանավորված հազը սովորաբար անցնում է վիրուսի վերանալուն պես՝ հիմնականում երկու շաբաթվա ընթացքում։ Եթե խնդիրը շարունակվում է, ապա այն կարող է կապված լինել սթրեսի հետ։

«Եթե պացիենտի մոտ չկան վերին ծնոտային սինուսիտի, ռինոսինուսիտի կամ քթըմպանային արտադրության (քթից կոկորդի հետին պատով հոսող արտադրուկի) նշաններ, սակայն բժիշկը նկատում է գրգռվածություն, տագնապային սպասում կամ հուզական անկայունություն, ապա, ամենայն հավանականությամբ, գործ ունենք այսպես կոչված նյարդածին հոգեսոմատիկ հազի հետ», — բացատրել է Վլադիմիր Զայցեւը։

Հոգեսոմատիկ հազն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն գրգռում է ըմպանի հետին պատի լորձաթաղանթը։ Առաջին քայլը բորբոքումն ամբողջությամբ վերացնելն է՝ ապահովելով, որ պացիենտը կարողանա հանգիստ շնչել, սնվել և խոսել։

«Երբ արտաքին գրգռիչը վերացվում է, ուշադրությունը կարելի է կենտրոնացնել ներքին գործոնի՝ հոգեսոմատիկ բաղադրիչի վրա», — եզրափակել է բժիշկը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ