Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը Նկարիչներն ընտրելու են միության նոր նախագահ․ թեկնածուներից ով ում բարեկամն է Ջարդեր, հրկիզումներ և զանգվածային բողոքի ցույցեր են Եվրոպայի արդեն 12 երկրներում Զելենսկին համաձայն է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում «տարածքային փոխանակման» հարցը

Գերմանիայում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

Մյունխենի օդանավակայանի մոտ ավելի քան 700 մարդ բողոքի ակցիայի է դուրս եկել ընդդեմ միգրանտների արտաքսման համար նախատեսված հատուկ տերմինալի կառուցման։ Այս մասին տեղեկացնում է Welt թերթը։

Նշվում է, որ խոսքը այն միգրանտների մասին է, որոնց ապաստան տրամադրելու դիմումը մերժվել է։ Ցույցը տեղի է ունեցել շաբաթ Օբերդինգ կոմունայում՝ Գերմանիայի արտաքսման քաղաքականության խստացման դեմ համազգային արշավի շրջանակում:

Ինչպես հաղորդվում է՝ Մյունխենի օդանավակայանում նախատեսում են կառուցել առանձին տերմինալ, որը պետք է արագացնի և պարզեցնի մարդկանց երկրից արտաքսելու գործընթացը։ «Թույլ չտալ արտաքսումների տերմինալ Մյունխենում» արշավի կազմակերպիչներն օդանավակայանը կառավարող Flughafen München GmbH ընկերությանը մեղադրում են արտաքսումների ընդլայնման համար ենթակառուցվածք ստեղծելու և դրանից տնտեսական շահ ստանալու մեջ։

Արշավի ներկայացուցիչներից մեկը, մասնավորապես, նշել է. «Արտաքսումների տերմինալի միջոցով ընկերությունը տրամադրում է զանգվածային արտաքսումների համար լոգիստիկ ենթակառուցվածք»։

Նա նաև հավելել է, որ նախագծի վերածումը սովորական ենթակառուցվածքային նախաձեռնության վկայում է աջ քաղաքական ուժերի պահանջների նորմալացման մասին։

Ըստ կազմակերպիչների՝ Գերմանիան լքելու պարտավորություն ունեցող մարդկանց թիվը նվազեցնելու համար անհրաժեշտ է ստեղծել նրանց բնակության օրինականացման իրական մեխանիզմներ, այլ ոչ թե ընդլայնել արտաքսումների համար նախատեսված ենթակառուցվածքը։

Նշենք, որ ակցիան անցկացվել է «Ամբողջ Գերմանիայով՝ ընդդեմ արտաքսման խելահեղության» կարգախոսի ներքո։ Մասնակիցները հանդես են գալիս ապաստանի մերժում ստացած միգրանտների արտաքսման, մարդկանց արտաքսումից առաջ կալանքի տակ պահելու և այդ նպատակների համար նոր օբյեկտների կառուցման դեմ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ