Թրամփի նկատմբ նոր մահափո՞րձ
ՄիջազգայինԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները որսացել են Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի վրայով սահմանափակ օդային տարածք մտած ինքնաթիռ՝ նախագահ Թրամփի նստավայրի մոտ։
«Այսօր ավելի վաղ Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության կործանիչները մայրցամաքային Միացյալ Նահանգներում խափանել են ընդհանուր ավիացիայի ինքնաթիռ, որը մտել է Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի վրայով Դաշնային ավիացիոն վարչության կողմից սահմանված ժամանակավոր թռիչքի սահմանափակման գոտի», - սոցիալական ցանցերում հայտնել է Հյուսիսային Ամերիկայի ավիատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD):
Սա դիտարկվում է Թրամփի նկատմբ մահափորձ, թե՝ ոչ, դեռ չեն հայտնում: