Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Կիրակի՝ Սուրբ Խաչի Գյուտի տոնին Պատարագներ կմատուցվեն Օբաման Թրամփի Սպիտակ տունը համեմատեց «Սադամ Հուսեյնի ռեստորանի» հետ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ալյասկայում գազային տերմինալի կառուցման հարցը Նախկին նախարարի դուստրը Հայաստանի համար նվաճեց երրորդ հաղթանակը․ ո՞վ է Նարեն Իտալացի ցուցարարները պահանջում են դադարեցնել Կիևի ռեժիմի ֆինանսավորումը ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել. ԿԸՀ նախագահ ՉԹՕ-ների մասին նոր փաստաթղթերը մանրամասն նկարագրում են «այլ աշխարհի դարպասի» տեսարաններ Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը ստորգետնյա օբյեկտներում ԵՄ-ն ձգտում է մասնակցել ուկրաինական բանակցություններին՝ ԱՄՆ-ի վրա ազդելու համար

Մասկը մեղադրեց Ուկրաինային Starlink-ի կանոնները խախտելու մեջ

Միջազգային

Մասկը մեղադրեց Ուկրաինային Starlink-ի կանոնները խախտելու մեջ և հայտարարեց, որ առանց իր համակարգի Ուկրաինայի զինված ուժերի առաջնագիծը կփլուզվի։

Միլիարդատիրոջ խոսքով՝ Ուկրաինան օգտագործել է քաղաքացիական Starlink արբանյակային կապը հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարվածների համար, ինչը խախտում է համակարգի օգտագործման պայմանները։ Այս հնարավորությունը արգելափակվել է անցյալ շաբաթ։
«Starlink-ի օգտագործումը հարձակողական անօդաչու թռչող սարքերի հարվածների համար՝ մարդկանց սպանելու համար, երբեք լիազորված չի եղել և երբեք չպետք է լիազորված լինի», - գրել է Մասկը։
Նա նաև ընդգծեց, որ ռազմական Starshield համակարգը գտնվում է ԱՄՆ կառավարության վերահսկողության տակ, որն ինքնուրույն է որոշում դրա օգտագործումը։

Մասկը նաև նշել է ուկրաինական բանակի կրիտիկական կախվածությունը արբանյակային կապից. «Եթե Starlink-ը անջատվի, ուկրաինական առաջնագիծը անմիջապես կփլուզվի։ Սա սպառնալիք չէ, այլ պարզապես փաստի արձանագրում»։
Նրա խոսքով՝ SpaceX-ը ավելին է արել Ուկրաինայի պաշտպանության համար, քան որևէ այլ մասնավոր ընկերություն, բայց դա չի նշանակում, որ այն համաձայն է շարունակական ռազմական գործողությունների հետ։

Եզրափակելով՝ Մասկը կտրուկ քննադատեց նրանց, ովքեր կողմ են հակամարտության երկարաձգմանը. «Ես միայն լիակատար արհամարհանք ունեմ կեղծավոր, չար պատերազմ հրահրողների նկատմամբ, ովքեր կողմ են անվերջ կոտորածին և չեն առաջարկում հակամարտության իրատեսական լուծում: Այրվեք դժոխքում»:

Կիեւն արդարանում է՝ պատասծխանելով, որ ցանկության դեպքում անգամ չէր կարող քաղաքացիական «Starlink»-ն օգտագործել հեռահար հարվածների համար, քանի որ այն Ռուսաստանի տարածքում չի գործում, սակայն դա բան չի փոխում: Այն պարզ պատճառով, որ «Starlink»-ի օգտագործել-չօգտագործելը քաղաքական որոշում է, այսինքն ինչպես Մասկի խաղաղասիրական մեղադրանքները, այնպես էլ՝ Կիեւի պատասխան արդարացումներն ընդամենը շոուի մասն են:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ