Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
ՄշակութայինՄալթայում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթը, որում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեն՝ Boo երգով։ Հիշեցնենք, որ Նարեն ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։
Իսկ Boo երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը։ Տեսահոլովակի եւ բեմադրության ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։
Հայաստանը ժյուրիի քվեարկությամբ 12 միավոր ստացավ Կիպրոսից եւ Ալբանիայից՝ հավաքելով 103 միավոր։ Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Նարեն հավաքեց 99 միավոր։ Հայաստանն իր 12 միավորը տվեց Կիպրոսին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
