ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Կիրակի՝ Սուրբ Խաչի Գյուտի տոնին Պատարագներ կմատուցվեն Օբաման Թրամփի Սպիտակ տունը համեմատեց «Սադամ Հուսեյնի ռեստորանի» հետ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ալյասկայում գազային տերմինալի կառուցման հարցը Նախկին նախարարի դուստրը Հայաստանի համար նվաճեց երրորդ հաղթանակը․ ո՞վ է Նարեն Իտալացի ցուցարարները պահանջում են դադարեցնել Կիևի ռեժիմի ֆինանսավորումը ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ բոլոր հարցերին օպերատիվ լուծում է տրվել. ԿԸՀ նախագահ ՉԹՕ-ների մասին նոր փաստաթղթերը մանրամասն նկարագրում են «այլ աշխարհի դարպասի» տեսարաններ Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը ստորգետնյա օբյեկտներում

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ալյասկայում գազային տերմինալի կառուցման հարցը

Միջազգային

ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ալյասկայում գազային տերմինալի կառուցման հարցը՝ Arctic LNG 2-ի նկատմամբ պատժամիջոցների վերացման դիմաց, հայտնում է Financial Times-ը:

Հրապարակման համաձայն՝ հնարավոր տնտեսական համաձայնագրերի շուրջ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնն ու Մոսկվան քննարկել են ռուսական Novatek-ի մասնակցությունը Ալյասկայում LNG տերմինալի կառուցմանը։
Polar Train LNG-ի նախկին գործադիր տնօրեն Ջոել Ռիդլը պնդում է, որ Novatek-ը ֆինանսավորել է նախագիծը և որոշել դրա ռազմավարությունը նույնիսկ ԱՄՆ իշխանություններից անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց առաջ։
Պատժամիջոցների խախտումներից վախենալով՝ Ռիդլը սեպտեմբերին լքել է ընկերությունը։ Նրան հետևել է գրեթե ամբողջ կառավարման թիմը, այդ թվում՝ ֆինանսական տնօրենը։
FT-ն ուսումնասիրել է նամակագրությունը, որում Novatek-ի բարձրաստիճան մենեջերը քննարկել է նախագծի ֆինանսավորումը և դրամական փոխանցումների արագացումը։ Նախագիծը մշակվել է ներդրող Ջենթրի Բիչի մասնակցությամբ, որը կապված է Թրամփի ընտանիքի հետ։ Ռիդլի հեռանալուց հետո գործադիր տնօրենի պաշտոնակատար է դարձել Թիմ Թոլքինգթոնը, որը նախկինում ղեկավարում էր Goldman Sachs-ի ռուսական ստորաբաժանումը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ