4.5 միլիոն բարել նավթ բարձած երկու սուպերտանկեր Հորմուզի նեղուցում բախվել են ականի
ՄիջազգայինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցում ականների են բախվել երկու սուպերտանկերներ, որոնք տեղափոխում էին 4.5 միլիոն բարել նավթ։
ԻՀՊԿ-ն հայտնում է, որ նավերն ականների են բախվել՝ փորձելով անցնել նեղուցը չարտոնված հարավային երթուղով։
Պայթյուններից հետո երկու լցանավերի վրա էլ բռնկվել են զանգվածային հրդեհներ, և դրանց շարժիչային խցիկները խափանվել են, ինչի հետևանքով նավերը կորցրել են շարժիչային ներուժը։
Անձնակազմը լքել է վնասված լցանավերը, որոնք մնացել են Հորմուզի նեղուցի հարավային ափին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ