Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքում ավտոկայանատեղիի հետ կապված ծեծկռտուք է տեղի ունեցել, որին, ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, մասնակցել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Պետական եկամուտների կոմիտեի հերթափոխի պետերից Կարեն Գալստյանը։
«Ավտոկայանատեղիի շուրջ ծագած վիճաբանությունից ու ծեծկռտուքից հետո միջադեպին միջամտել են իրավապահները։
Կարեն Գալստյանն ու կռվի մյուս անդամները ձերբակալվել են:
ՆԳՆ-ից «Իշխանություն» լրատվականին հաստատել են միջադեպի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ խուլիգանության հատկանիշներով Արտաշատի համայնքային ոստիկանություն բերման ենթարկված անձինք կան»,- գրում է լրատվամիջոցը։