Արաքս համայնքում հաղթեց ՔՊ-ն Դիլիջանում 76 տոկոսով վերընտրվեց Դավիթ Սարգսյանը Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է Առուշ Առուշանյանը Ծաղկաձորում հաղթեց ՔՊ-ն Եղեգնաձորում հաղթեց ՔՊ-ն Մարտունիում Հովհաննես Հովեյանն ստացել է ավելի քան 67,6 տոկոս Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Վահագն Արսենյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 92.7%-ը Արմավիր համայնքում ՔՊ կուսակցությունը Վարշամ Սարգսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 96.1%-ը Մարտունի քաղաքում «Մեր համայնքը» դաշինքը հաղթել է ՔՊ-ին Գառնի համայնքի բնակիչները Հանուն խաղաղ և կայուն զարգացման ՔՊ-94.23% Դեմ-5.38%

«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։

 

Քիչ առաջ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Զեփյուռ Աբգարյանի նկատմամբ միջնորդություն է ներկայացվել, որ երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու որոշում կայացվի։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Լևոն Վահրադյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատել էր կուսակցության ներկայացուցիչների բերման ենթարկելու փաստը՝ նշելով, որ փաստաբանները փորձում են պարզել դրա հիմքերն ու կանանց հետագա կարգավիճակը։

Ըստ Լևոն Վահրադյանի՝ Աբգարյանի գործով քննության առարկա է դարձել հեռախոսազրույցը, որի ընթացքում, իր տեղեկություններով, մի կին խնդրել է ամուսնու համար դեղ ապահովել։ Վահրադյանի փոխանցմամբ՝ խոսքը շուրջ 600 դրամ արժողությամբ դեղի մասին է եղել»,- գրում է լրատվամիջոցը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ