Պարզվեց՝ թավիշը միայն դագաղներում էր․․․
ՀրապարակախոսությունԱյսօր հոկտեմբերի 24-ն է... Այսօր նշվում է ՄԱԿ-ի` Միացյալ ազգերի կազմակերպության, միջազգային օրը... 1945 թվականին` Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, ստեղծված այս կազմակերպության հիմնական նպատակները հստակ սահմանված են կազմակերպության Կանոնադրության 1-ին հոդվածում: Դրանք կարելի է բաժանել չորս գլխավոր հենասյուների.
1. Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանում
2. Ազգերի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացում
3. Միջազգային համագործակցության ապահովում
4. Ազգերի գործողությունների ներդաշնակման կենտրոն հանդիսանալ
Սակայն այսօր մեդիադաշտում ՄԱԿ-ի օրվա հիշատակումով ավելի քիչ հոդվածներ կգտնեք, քան տեղեկություններ՝ ՌԴ Նախագահ Վ.Վ. Պուտինի կողմից Մելանյա Թրամփին շնորհակալություն հայտնելու մասին...
Մասնավորապես, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի փոխանցմամբ՝ ՌԴ եւ ԱՄՆ նախագահների ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻՑ ՀԵՏՈ ՈՐՈՇՎԵԼ էր, որ Յանա Լանտրատովան` Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների լիազորը (օմբուդսմենը), որպես առաքելության բանակցություններում ռուսական կողմից հիմնական պաշտոնական անձ, մշտական կապի մեջ կլինի Մելանյան Թրամփի գրասենյակի հետ՝ Ալյոշկի (Алёшки) քաղաքում ստեղծված ճգնաժամը լուծելու համար։
Իսկ Սպիտակ տան եւ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Մելանյա Թրամփը եւ իր ներկայացուցիչը բանակցություններ են վարել երկու` ե՛ւ ռուսական, ե՛ւ ուկրաինական, կողմերի ղեկավարության հետ՝ աղետի եզրին գտնվող քաղաքի բնակիչներին օգնելու համար։
Իսկ մեռելների հետ նկարվող ՀՀ նախագահ կոչեցյալը, կամ ՀՀ վարչապետը Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՆ ՏԱՍ ԱՄԻՍ տեւած Արցախի բլոկադայի ժամանակ։ Ո՞ւմ զանգեցին։ Ո՞ւմ դիմեցին։ ՄԱԿ-ի ԱԶԳԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ հարթակը օգտագործվե՞ց նշված պաշտոնյաների կողմից ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ պաշտպանելու համար։ Միջազգային համագործակցության ապահովման այդ հարթակը օգտագործվե՞ց ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ օգնություն` սնունդ, դեղորայք, Արցախ հասցնելու համար։ Ո՛չ։ Այդ պաշտոնյաները զբաղված են միայն ՀՀ հարկատուների հաշվին աշխատավարձ եւ պարգեւավճարներ ստանալով...
Եվ...
Եվ մեր ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ սյուները քանդելով...
2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ տեղի ունեցավ քառակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջեւ, ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔՆ ու ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՀ վարչապետ կոչեցյալը Արցախի Հանրապետության տարածքը հայտարարեց Ադրբեջանի մաս։
Այդ ԱՆԻՐԱՎ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԻՑ հետո 2022 թվականի դեկտեմբերի 12-ին սկսվեց ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ԲԼՈԿԱԴԱՆ... Իսկ այդ ԱՆԻՐԱՎ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԻՑ ուղիղ մեկ տարի անց ԲԼՈԿԱԴԱՆ ավարտվեց ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅԱՄԲ...
Այժմ սրանք անցան հաջորդ փուլին...
Այժմ իրականացվում է ՄԵԿ ԱՅԼ ԽՈՇՈՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ...
Այն վերաբերում է Հայաստանի Սյունիքի մարզով անցնող «տրանզիտային միջանցքին», որը կապելու է Ադրբեջանը Նախիջեւանին։
Ի դեպ, ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ճակատագրին ԱՆՏԱՐԲԵՐ այս կառավարիչները Թրամփին այնքան մոտ ու հարազատ են համարում, որ Թրամփի անունով բացում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման»` TRIPP` Trump Route for International Peace and Prosperity:
Ինչպես գիտեք, դրա համար ստեղծվեց ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ՝ TRIPP Development Company: Ի դեպ, ՀԱՅԿԱԿԱՆ տարածքի զարգացման ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ստանձնել են Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ու լոգիստիկայի հարցերով զբաղվելու է` ո՛չ ավել, ո՛չ պակաս, ՄԱՍՆԱՎՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԸ։
Ցը՜մփ։
Թե՞ արդեն մոռացված. «Դըմփ, դըմփ, հուուո՜ւ»։
Ի դեպ, բա որ էդքան մոտ ու հարազատ էիք Թրամփի հետ, բա դո՛ւք էլ Վ.Վ. Պուտինի պես ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ունենայիք ԱՄՆ Նախագահի հետ...
Դո՛ւք էլ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՊԻ մեջ լինեիք Մելանյա Թրամփի գրասենյակի հետ...
ՌԴ Նախագահը 25 000 բնակչություն ունեցող Ալյոշկի (Алёшки) ՔԱՂԱՔՈՒՄ ստեղծված ճգնաժամը լուծելու համար ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ունեցավ ԱՄՆ Նախագահի հետ...
Բա մի հատ էլ հեռախոսազրույց դո՛ւք ունենայիք 150 000 ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀՈՒՄ «ստեղծված ՃԳՆԱԺԱՄԸ լուծելու համար»։ Բայց՝ ո՛չ։ Էդքան չկաք...
Էդքան չկաք ո՛չ երկրի ՍԱՀՄԱՆՆԵՐԸ պահելու համար, ո՛չ հենց ինքը ԵՐԿԻՐԸ...
Դուք միայն ՀԱՅԻ ԱՄՈԹՆ եք...
Հայի խայտառակությունը...
Դեռ այն օրվանից, երբ ԴԱԳԱՂՆԵՐՈՎ «ԹԱՎՇՅԱ» հեղափոխություն էիք անում...
Պարզվեց՝ ԹԱՎԻՇԸ միայն ԴԱԳԱՂՆԵՐՈՒՄ էր...
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ