Մարտունիում բերման են ենթարկել «Մեր համայնքը» դաշինքի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արամ Կարապետյանին Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն» «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն կաշառքի կասկածանքով բերման է ենթարկվել Կյանքից հեռացել է հայ ծաղրանկարչության լեգենդ Վլադիմիր Աբրոյանը Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է. Հոկտեմբերի 24 Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել ականների վրա. ԻՀՊԿ

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Ներքաղաքական
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։
 
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բերման ենթարկելու պատճառը առայժմ հայտնի չէ, չկան հստակ հիմնավորումներ։ Տեղի ունեցողը հիշեցնում է Մարտունիում և Արթիկում կիրառված նույն սցենարը։
 
«Իշխանություն» լրատվականը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Գերատեսչությունը չի հերքել տեղեկությունը, սակայն հրաժարվել է հայտնել բերման ենթարկված անձանց անունները։
 
Հակակոռուպցիոն կոմիտեից փոխանցել են. «Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։
 
Հիշեցնենք, որ նմանատիպ գործողությունների մասին տեղեկություններ ավելի վաղ ստացվել էին նաև Արթիկից և Մարտունիից։ Հիշեցնենք նաև, որ վաղը՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Եղեգնաձորում, Մարտունիում և Արթիկում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ