Հայտնի է Երևանում գիշերային կրակոցից վիրավորվածի ինքնությունը Մեդվեդևը կոչ արեց Թրամփին՝ հանձնարարել Պենտագոնին և ԿՀՎ-ին «ուղղել Զելենսկու անհաջող թյուրըմբռնումը» Ռուսական հրթիռային անօդաչուների հարձակման արդյունքում Խարկովում սարսափելի հրդեհներ են (Տեսանյութ, Ֆոտո) Ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Այսօր ամուսնանում է երգիչ Արսեն Սաֆարյանի դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Էլեն Սաֆարյանը. տեսանյութեր Մելանյա Թրամփը չի բացառել Ուկրաինա այցը Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ի՞նչ կանխատեսում է թաքնված ձեզ համար սուրճի մրուրի օրինաչափություններում Գերմանիայում միգրանտների արտաքսման քաղաքականության խստացման դեմ բողոքի ցույցեր են անցկացվում Ժամը 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ, որը ստուգման փուլում է

Արթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն

Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Սա իշխանությունների կողմից մեր թիմի նկատմամբ հերթական ապօրինի բռնաճնշումն է, որի նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում։ Մենք վճռական ենք մեր պայքարում՝ հանուն ժողովրդավարության և երկրում օրինական իշխանությունների հաստատման գործում»,- գրել է Թանդիլյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և այլ վարութային գործողություններ։

Կոմիտեից նաև հայտնել են, որ կան ձերբակալված անձինք։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ