Արգենտինայում ջրհեղեղների պատճառով կան զոհեր և հազարավորներ տարհանվածներ Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց կա մեկ պայման Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 25-ից 29-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Կիրակի՝ Սուրբ Խաչի Գյուտի տոնին Պատարագներ կմատուցվեն Օբաման Թրամփի Սպիտակ տունը համեմատեց «Սադամ Հուսեյնի ռեստորանի» հետ

Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևո»-ն խնդրել է ուղևորներին ապաստան գտնել

Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները հոկտեմբերի 23-ի կեսօրին դադարեցրել են աշխատանքը անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։

«Ռոսավիացիան» հայտարարել է, որ ուղևորներին աջակցելու համար լրացուցիչ անձնակազմ է ուղարկել, օդանավակայանի ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով, իսկ ավիաընկերությունները ճշգրտում են իրենց չվացուցակը։

«Շերեմետևո» օդանավակայանում հայտարարվել է օդային տագնապ, և ուղևորներին հրահանգվել է տեղափոխվել մոտակա անվտանգ գոտիներ ու ապաստարաններ։ Որպես կանոն՝ օդանավակայանները պարզապես դադարեցնում են ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը, իսկ ուղևորների տարհանում չի իրականացվում։

Հոկտեմբերին Մոսկվայի օդանավակայանները բազմիցս մի քանի ժամով դադարեցրել են աշխատանքն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների սպառնալիքի պատճառով։ Այդ կասեցումները սովորաբար տեղի են ունենում գիշերը։ Տասնյակ, երբեմն հարյուրավոր չվերթեր են հետաձգվում կամ չեղարկվում։ Այնուամենայնիվ, օդանավակայաններին հարվածների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Ուկրաինան դեռևս չի մեկնաբանել անօդաչու թռչող սարքերի հարվածները, իսկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ դեպի Ռուսաստանի մայրաքաղաք թռչող 17 դրոն են խոցել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ