Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը կբերի հարստություն և հաջողություն, բայց կա մեկ պայման Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 25-ից 29-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Կիրակի՝ Սուրբ Խաչի Գյուտի տոնին Պատարագներ կմատուցվեն Օբաման Թրամփի Սպիտակ տունը համեմատեց «Սադամ Հուսեյնի ռեստորանի» հետ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկել են Ալյասկայում գազային տերմինալի կառուցման հարցը Նախկին նախարարի դուստրը Հայաստանի համար նվաճեց երրորդ հաղթանակը․ ո՞վ է Նարեն Իտալացի ցուցարարները պահանջում են դադարեցնել Կիևի ռեժիմի ֆինանսավորումը

«Հրապարակ»․ Ոստիկանական կարգեր ԱԺ-ում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով, համակուրսեցիներով։

Չնայած 2 ամիս չկա, որ նշանակվել է, բայց աշխատակազմը է՛լ անանուն բաց նամակներ է գրում, է՛լ ամեն տեղ բողոքում նորանշանակ ղեկավարից, որի մոտ մտնելն ավելի բարդ է, քան ԱԺ նախագահի մոտ մտնելը։ Ասում են՝ աշխատակազմի նոր ղեկավարությունը հետեւում է իրենց ամեն քայլին, դիտողություններ, նկատողություններ անում։

Աշխատողների կյանքը բարդացել է։ Նաեւ անհանգիստ են, քանի որ լսել են՝ աշխատասենյակներում մտադիր են տեսախցիկներ դնել, ասում են՝ որոշ տեղերում արդեն դրված է։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Դավիթ Համբարյանի հետ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ