«Հրապարակ». 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Փաշինյանի դեմ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները 2026 թ. մարտի 27-ին բողոքի ակցիա էին կազմակերպել գլխավոր դատախազության շենքի դիմաց եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ ԱԺ-ում նրա արած հայտարարության հետ կապված. «2020-ին գիտակցված զոհողության ենք գնացել, եւ դրա արդյունքում է, որ ձեռք ենք բերել պետություն ու անկախություն։
Դրանից առաջ բոլոր զոհողությունների հեղինակը մենք չենք եղել, մեզ տարել են կառափնարան եւ զոհել իրենց շահերին։ Առաջին անգամ մենք զոհողության ենք գնացել մեր շահերի համար, պետության, մեր ինքնության, մեր ապագայի համար»։ Այս խոսքերը զոհվածների ծնողները համարել են միտումնավոր` «գիտակցված» պատերազմ հրահրելու մասին խոստովանություն, որի արդյունքում իրենց զավակները զոհվել են:
Փաստաբանը մեզ ասել էր, որ պատրաստվում են դիմել դատարան՝ պահանջով, որ դատարանը պարտադրի նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնել։ Հովհաննիսյանը մեզ ասաց․ «Դիմեցինք դատարան՝ մերժվեցինք, դիմել ենք Վճռաբեկ դատարան, հետո կգնանք ՄԻԵԴ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
