Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՎՐԱՑԱԿԱՆ «ՎԱԳՐԵՆԱՎՈՐԻ» ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
(ՎՐԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՄԻԽԵԻԼ ՍԱՐՋՎԵԼԱՁԵԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ՎԱԳՐԻ ԱՐՁԱՆԻԿ ՆՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Անհաղթ հերոս քաջ Արսեն, մահվան փողեր կմարսեմ։
**
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ
Ըստ ամուսնական ակտերի գրանցման գրասենյակի՝ Նիկոլի՝ ԵԱՏՄ-ում մնալը միչեւ ԵՄ մտնելը ստացվի, նման է նրան, որ կինը ամուսնուն ասի արի իրար հետ շարունակենք ապրել, մինչեւ սիրեկանս կհամաձայնի ամուսնանալ ինձ հետ։
**
ՊԱՏՄԱԿԱՆ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
(ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ ԲԱԶՄԱԹԻՎ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ պատմաբանների՝ ավելի քան հարյուր տարի առաջ Բաքվում Ստեփան Շահումյանի ձերբակալության եւ սպանության օրգանական շարունակությունը կարելի է համարել նաեւ նրա անունը կրող քաղաքում նորօրյա ձերբակալությունները եւ բռնաճնշումները։ **
ՇՈՒՆՆ ԷՆ ՇՆԻՑ Է, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ՏՆԻՑ ԵՆ
(ԲԱՔՎԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ 31 ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱԴՐԲԵՋԱՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միջազգային փորձագետների՝ «Թուրքիա, Ադրբեջան, մեկ ազգ երկու պետություն» կարգախոսը կարծես թե վերածվում է «շատ մի սիրիր ատել կա» հանրահայտ աքսիոմայի։
**
ԲԱՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
(ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՉՈԲԱՆԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միգրացիայի կոմիտեի՝ Նիկոլի Խաչմերուկ ծրագիրը այնքան է զարգացրել, որ դարձրել է Прахадной двор.
**
ՈՏՆԵՐԴ ԽԵՐՈՎ ԼԻՆԻ
(ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏԸ ՀՀ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ-ադրբեջանական Սահմանազատման հանձնաժողովից հայտնում են, որ Ադրբեջանից արդեն 2 հոգի եկել են Հայաստան մնաց 209 հազար 998 փախստական գա, եվ Ալիեւի՝ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի ծրագիրը կիրականանա։
**
ՆԻԿՈԼԻ ԵՐԳՆ ՈՒՂՂՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՆԵՐԻՆ՝ ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Սևուկ եղբայր, սիրուն եղբայր,
Ման եմ եկել սարեսար,
Ձեզ եմ փնտրել անդադար,
Սահմանը բա՛ց է, ներս եկեք,
Անուշ-անուշ կաթ տամ ձեզ:
