Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ Ներկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունը Ամենամեծ նվերը պապիկիս վստահած անունն ու դուդուկն են․ Ջիվան Գասպարյան կրտսեր Պեսկով. Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ կանցկացվեն Աբու Դաբիում` նոյեմբերի առաջին կեսի Վստահել եմ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, հիասթափվել եմ նրանց հետընտրական գործունեությունից. Արցախցի գործիչ

Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը

Ներքաղաքական

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ ՋՈՒԼԻԵՏԱ ԱԶԱՐՅԱՆԸ ոչ մի կերպ չի հարմարվում, որ այլեւս պատգամավոր չէ։ Նա աշխատանքային ժամին սոցցանցիր իր էջում հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարին։

«Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ պատրաստ են գնալ արտահերթ ընտրությունների։ Այս հայտարարությունը պիտի գրավի Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ էս վստահությունը մի բան է հուշում։ Աչքիս՝ նախորդ ընտրությունների ընտրակաշառքի բյուջեից մի քիչ փող է մնացել, հիմա էլ ձեռքը կրակն են ընկել՝ ո՞նց ծախսեն։ Մի բան էլ՝ երեւի դեռ չբացահայտված ու չձերբակալված «տասովշիկներ» կան պահեստային», - ընդգծել է նա։

Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե Ազարյանը կոնկրետ տեղեկություններ ունի, եւ պարզապես ակնարկում է այն, ինչ գիտի։ «Ասեք՝ կանենք» կարգախոսով հայտնի Տիգրան Ավինյանը գուցե ասել է իր խոսնակին, նա էլ արել է շեֆի հանձնարարությունը։ Բայց, եթե Ավինյանի «գլխից չի թռել» ու գրել, այդ դեպքում հարց է առաջանում՝ Ջուլիետա Ազարյանի այս քաղաքական հայտարարությունն ո՞ւմ դիրքորոշումն է՝ անձնապե՞ս Տիգրան Ավինյանի՞, թե՞ Երեւանի քաղաքապետարանի։

Ի վերջո, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 27.1-ին հոդվածը հանրային ծառայողներից պահանջում է քաղաքական զսպվածություն եւ հանրային ծառայության անկողմնակալության պահպանում։ Եթե այս պահանջները տարածվում են նաեւ Ազարյանի պաշտոնի վրա, ապա նրա գրառումը պարզապես անձնական կարծիքի հարց չէ։ Աշխատանքային ժամին, քաղաքապետի մամուլի խոսնակի կարգավիճակով, քաղաքական հակառակորդին ընտրակաշառքի եւ չբացահայտված «տասովշչիկների» հետ կապող ակնարկներ անելն առնվազն լուրջ հարցեր է առաջացնում պաշտոնեական դերի եւ քաղաքական քարոզչության սահմանների վերաբերյալ։

Դատելով Ջուլիետա Ազարյանի քաղաքական ակտիվությունից՝ տպավորություն է, որ նա դեռ չի կողմնորոշվել՝ հանդես է գալիս որպես մասնավոր անձ, թե՞ որպես քաղաքապետի խոսնակ։ Իսկ գուցե քաղաքապետարանում այս երկուսի միջեւ տարբերությունն այլեւս չե՞ն նկատում եւ ոչ թե Ազարյանն է Ավինյանի մոտ խոսնակ աշխատում, այլ Ավինյանը Ջուլիկի մոտ քաղաքապետ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ